«Ալիևն ավելի է խթանում հակահայկական ատելությունը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «5 տարի առաջ հոդվածում գրածս այսօր հաստատում են հենց ադրբեջանցիները․․․ 5 տարի առաջ՝ 2021-ի սեպտեմբերին, հոդված էի գրել (անգլերեն) հետևյալ վերնագրով․ «Ինչպե՞ս է Իլհամ Ալիևը «անձնավորում» 2020 թվականի Արցախյան պատերազմի արդյունքները»։
Հոդվածի ամփոփիչ մասում նշել էի․ «2020 թվականի Արցախյան պատերազմը «անձնավորելով» և դրա նկատմամբ «սեփականության իրավունք» հաստատելով՝ Իլհամ Ալիևը՝
բացառում է այն հնարավորությունը, որ Ադրբեջանի զինված ուժերի որևէ ներկայացուցիչ ընկալվի որպես ռազմական հաջողության խորհրդանիշ, որպեսզի ապագայում քաղաքական մարտահրավեր նետելու ներուժ ունեցող որևէ անձ չկարողանա հանրային ճանաչում ձեռք բերել և ազդեցիկ դիրք զբաղեցնել։ Փոխարենը՝ հանրային դաշտում ընդգծվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը։
Հաստատում է, որ հաղթանակի «ավարը» բացառապես իշխող ընտանիքին է պատկանում։ Տեղական օլիգարխները չպետք է համարձակվեն քաղաքական հավակնություններ ունենալ։ Սա ամրապնդում է Ալիևների դինաստիայի իշխանությունը և միաժամանակ կանխում իշխանության համար հնարավոր ապագա պայքարները։
Արդարացնում է պատերազմը և հիմք է նախապատրաստում սեփական անձի պաշտամունքը հոր՝ Հեյդար Ալիևի անձի պաշտամունքի փոխարեն կամ գուցե դրան զուգահեռ առաջ մղելու համար։
Եթե Հեյդար Ալիևը ներկայացվում էր որպես կայունություն բերած առաջնորդ, ապա Իլհամը պետք է ընկալվի որպես «հաղթանակ» բերած առաջնորդ։ Ադրբեջանի նախագահը զգուշորեն թաքցնում է այն փաստը, որ ինքը մերժել էր խաղաղ և համապարփակ կարգավորման հնարավորությունը, որը կարող էր կանխել պատերազմն ու մարդկային կորուստները։
Ռազմավարի պուրակը բացելով, ծառեր գրկելով և ելույթներում հայերին «շներ» ու «սատանայի որջ» անվանելով՝ Ալիևն ավելի է խթանում հակահայկական ատելությունն ու շարունակական հակամարտությունը։ Այս գործընթացը, անկասկած, ավելի է խորացնում Ադրբեջանում ձևավորված ավտորիտար և դինաստիական կառավարման համակարգը․․․»։
Երեկ իմ թարգմանած նյութում այն մասին, թե ինչպես են Ադրբեջանում տանջում և բանտերում փակում պատերազմի մասնակիցներին, նրանցից մեկն ասել էր․ «Բոլորը հավատում էին, որ երկրի գլխավոր, մեծագույն խնդիրը Ղարաբաղն է, և երբ այն լուծվի, մենք այլ Ադրբեջանում ենք ապրելու։ Բայց ոչինչ դեպի լավը չփոխվեց, և երկիրը միայն վատից վատթարացավ։ Արդյունքում հաղթանակի հերոսների դեմ գործեր սարքեցին նրանք, ովքեր օգտվեցին ու հարստացան այդ հաղթանակից։ Այնտեղ, որտեղ թափվել է մեր նահատակների արյունը, Իլհամ Ալիևը ծաղկեցրեց իր ընտանիքի բիզնեսը»։
Հետևությունները թողնում եմ ձեզ․․․»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24