«Բյուջեի ծախսերի ամենամեծ կրճատումը բաժին է ընկել անվտանգության ոլորտին»․ Արթուր Դանիելյան

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պետական համակարգում գաղտնիք չէ, որ բյուջեում փող չկա, հետևաբար ամեն տեղից ծախսեր են կրճատվում: Ամենամեծ կրճատումը բաժին է ընկել, բնական է, անվտանգությանը: Մայիսի 28-ին նախընտրական ռամզաշքերթ կազմակերպած ու սպայական անձնակազմին 82 թվի Աերոֆլոտի ստուարդեսայի համազգեստ հագցրած էս պատուհասները նախատեսել էին մինչև հուլիսի 30-ը 336 մլրդ դրամ ծախսել անվտանգության վրա, փաստացի ծախսել են 271 մլրդ: Նենց որ վճարովի դարձած «անվճար» առողջապահությունից բողոքողները պիտի իմանան, որ էդ «անվճարն» էլ չէր լինի, եթե անվտանգության, կրթության և մեծ առումով բոլոր մնացած հոդվածներով համատարած կրճատում չլիներ: Ընդ որում, նույնիսկ այս կրճատումներն իրավիճակը չեն փրկում: Օգոստոսի դրությամբ առողջապահությանը տրամադրված 169 մլրդ-ից ծախսվել է 180 մլրդ-ը: Այսինքն՝ հուլիսին սպառվել է օգոստոսի փողը, սեպտեմբերին սպառվելու է հոկտեմբերի ու նոյեմբերի համար նախատեսված բյուջեն: Իսկ ինչ են անելու հիվանդանոցներն ու պոլիկլինիկաները տարվա վերջին երեք ամիսներին, ոչ մեկ չգիտի...»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24