Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից

Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, ուղեկցող ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից, տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են ՆԳՆ-ից՝ հորդորելով մանրամասների համար դիմել ՔԿ։ ՆԳՆ-ից չեն հստակեցրել՝ արդյոք ծառայողական քննության արդյունքում է ծառայողն ազատվել աշխատանքից, թե ոչ։ ՔԿ-ից չեն հստակեցրել, թե ինչ կարգավիճակ ունի ոստիկանության ծառայողը:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ի լույս 25-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ ծեծի է ենթարկվել Ավետ Կոնջորյանը, որի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել և հինգ հոգու մեղադրանք առաջադրվել, այդ թվում՝ Աբովյան համայնքի ՔՊ-ական ավագանու անդամ Նաիրի Հակոբյանին։
Այնուհետև համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Ավետ Կոնջորյանը Նաիրի Հակոբյանի տան մոտ պարեկային ծառայողի ուղեկցությամբ մեքենայով շրջում, հայհոյանքներ հնչեցնում։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8803:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
23100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
182Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
120Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
120Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
296Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
115Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
123Երեկ, 17:48