Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել ծառայողական ատրճանակը

«Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը ոստիկանություն է ներկայացրել իր անվամբ հաշվառված ծառայողական ատրճանակը։
Օգոստոսի 4-ին նա ներկայացել է Երևանի Քանաքեռ-Զեյթունի բաժին և հանձնել «Arminius» տիպի 5․6 մմ տրամաչափի ատրճանակը, որը հաշվառված է եղել Արցախի Հանրապետության ոստիկանությունում։
Ղարամյանի խոսքով՝ ատրճանակը նա 2023 թվականի սեպտեմբերին տեղափոխել է Արցախից և ներկայացրել ոստիկանություն՝ օրենքով նախատեսված ընթացակարգն անցնելու, զենքը հաշվառելու և հետագայում վերադարձնելու նպատակով։
Ոստիկանությունում համապատասխան արձանագրություն է կազմվել, սակայն Ղարամյանը անհրաժեշտ փաստաթղթեր չի ներկայացրել, ինչի հետևանքով զենքը պահվել է ոստիկանությունում։ Դեպքի վերաբերյալ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։
Արշավիր Ղարամյանը «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ է և Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
6303:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
8102:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
23000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
151Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
77Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
80Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
84Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
152Երեկ, 21:24