«Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «Օգոստոսի 11-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը Նախիջևանում մասնակցել է հանդիսավոր արարողության, առանձին համազորային բանակի նոր ստեղծված հատուկ նշանակության «կոմանդո» ստորաբաժանումներին մարտական դրոշներ հանձնելու կապակցությամբ։
Առաջին հայացքից թվում է, թե Բաքվից եկող մեսիջները վերջին ամիսներին հիմնականում խաղաղասիրական են՝ Վաշինգթոնում նախաստորագրված համաձայնագրերի, երկխոսության շարունակականության և տարածաշրջանային կայունության մասին հայտարարությունների տեսքով։
Այնուամենայնիվ, Բաքուն զուգահեռաբար շարունակվում է հատուկ նշանակության և «կոմանդո» տիպի ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը, հատկապես Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններում։
Իսկ այդ նույն ժամանակահատվածում Հայաստանում կրճատվել է ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունը, և մինչ այս պահը ուժի մեջ է 2020 թվականի հուլիսին հաստատված Ազգային անվտանգության ռազմավարության տեսլականը:
Այս համատեքստում հարց է առաջանում՝ Արդյո՞ք Ադրբեջանը կարճաժամկետ և հատկապես երկարաժամկետ հեռանկարում իրապես ձգտում է խաղաղության, և որ ամենակարևորն է, ինչպիսի՞ն է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության ռազմավարությունը»։

«Քաղաքականապես բոկոտն եք ու մերկ»․ Արմեն Հովասափյան
217:42
«Նմանատիպ իրավիճակ պատահել է նաև ինձ հետ»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
1817:30
«Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը»․ Վիտալի Մանգասարյան
2917:18
«2018-ին եղել է քաղաքական թատրոնով իշխանափոխություն»․ Ոսկան Սարգսյան
2517:12
«Ո՞վ էր այդ կոռուպցիայի մեղավորը»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Հայկ Ֆարմանյանին (տեսանյութ)
3816:54
«Մոջթաբա Խամենեին հանրությանը չի ներկայանում բացառապես անվտանգության նկատառումներից ելնելով»․ Մոհամմադ Ռեզա Նաղդի
7316:48
«Պարտադրված ու միակողմանի զիջումներով լի գործընթացը չի կարող երաշխավորված ու երկարաժամկետ խաղաղության հանգեցնել»․ Էդուարդ Շարմազանով
4016:42
«ՀՀԿ կառավարման ժամանակ թշնամանք չկար այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
5416:18