Հինգշաբթի, 05 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Օգոստոսի 2-ից առ այսօր միայն Մարտի 1-ի մասին եմ լսում ու Ռոբերտ Քոչարյանի․ դուք չեք հոգնե՞լ»․ Հայկ Ֆարմանյան

«Օգոստոսի 2-ից առ այսօր միայն Մարտի 1-ի մասին եմ լսում ու Ռոբերտ Քոչարյանի․ դուք չեք հոգնե՞լ»․ Հայկ Ֆարմանյան
130
Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2026 թ., 15:12

Արձագանքելով 2020թ․՝ որպես «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ լրատվամիջոցներից մեկին տված իր հարցազրույցի վերաբերյալ ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանի հարցին, «Ուժեղ Հայաստան»-ից Հայկ Ֆարմանյանն ասաց․ «Այո, կարծում եմ, որ ՀՀ ընդհանուր օրենսդրության շրջանակներում ապօրինություն թույլ տված անձանց հնարավոր է պատժել։ Երբ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք է ընդունվում, ինձ համար բազմաթիվ մութ հարցեր կան ու ես իմ անձնական կարծիքն ունեմ։ Այո, գտնում եմ, որ այդ օրենքը եղել է պատժի գործիք»։ Վահագն Ալեքսանյանն արձանագրեց․ «Այսինքն՝ եթե թարգմանենք, կստացվի, որ օրինակ Ռոբերտ Քոչարյանի ընտանքից երբ պահանջվում է 200 մլն դոլարի ապօրինի գույք, այդ էջը պետք է փակել ու չպահանջել, կամ Գագիկ Խաչատրյանից երբ պահանջվում են ահռելի մեծ գումարներ, այդ էջը պետք է փակել»։ Ֆարմանյանը նշեց․ «Ասացի՝ ընդհանուր օրենսդրության շրջանակներում միշտ եղել են մեխանիզմներ՝ ապօրինությունները բացահայտելու համար։ 8 տարի իշխանության եք, բացահայտեք, որևէ խնդիր չկա։ Հասարակական համերաշխության տեսանկյունից, այո, անցյալի էջը պետք փակվի։ Ես նոր պատգամավոր եմ ու օգոստոսի 2-ից առ այսօր միայն Մարտի 1-ի մասին եմ լսում ու Ռոբերտ Քոչարյանի․ դուք չեք հոգնե՞լ։ Չի կարելի անընդհատ խոսել Մարտի 1-ը, Հոկտեմբերի 27-ը․․․»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան»-ը Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։

Վահագն Ալեքսանյանի հարցը՝ Հայկ Ֆարմանյանին