«Դուք ո՞վ եք, որ գաք, ամբողջ օրը հիմար օրակարգեր քննարկեք»․ Սոֆյա Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիմում եմ ԱԺ ՔՊ խմբակի պատգամավորներին…
Տո …. էր (կետերի տեղում ով ինչ ուզում է՝ մտքում ավելացնի), դուք ո՞վ եք, որ պետք է վեր ընկնեք էդտեղ, հով ու զով նստեք, էն հողի ու քարի հետ կռիվ տվող մարդկանց հարկերով պուպուշ շորեր հագնեք, շպարվեք ու սիրունանաք ու գաք ամբողջ օրը հիմար օրակարգեր քննարկեք։
Լսեք, դուք հլը քննարկեք, թե ձեր վարչապետը, որպես երկրի առաջին դեմք, ինչո՞ւ ունի ապօրինի (իրենք են ասել, որ օրինական ամուսնացած չեն, ուստի երեխաները ապօրինի են համարվում) երեխաներ, ինչո՞ւ եք պղծում Սահմանադրությունը, ինչո՞ւ եք ոտնատակ տալիս հոգևոր արժեքները և ի՞նչ իրավունքով եք դուք ամեն օր փորձում մեր մեջ կոտրել հավատքը։
Ուրեմն, եթե իմ կարծիքն եք ուզում լսել, ապա ես հեչ էլ դեմ չեմ, որ Սրբազաններն էլ, Վեհափառն էլ երեխա ունենան, ավելին՝ ձեռքս ճար լիներ, դա որպես պարտադիր պայման կառաջարկեի, թե չէ էս երկրում անարժեք, անդեմ, անսկզբունք կենդանիներն էնքան են բուծվել, որ արդեն խեղդում են որակին։
Բա էդ տեսակի չեզոքացման միակ ճիշտ ճանապարհը որակյալ գեների օգտագործումն է։
Գոնե պատկերացնո՞ւմ եք, ինչպիսին կլիներ մեր այսօրվա վիճակը, եթե Միքայել, Բագրատ սրբազանների նման մտածող, ապրող, արարող մարդիկ ոչ թե մեկը լինեին, այլ 10, այլ 20, 100 և այլն։
Չէ, չեք կարող պատկերացնել, այ բանսարկու բամբասանքչիներ, դուք դրանից հեչ բան չեք էլ հասկանում։
Հիմա լռե՛ք ու խոսեք սահմանում կատարվողի մասին, բանակի, հիվանդանոցների ծայրահեղ ամենաթողության մասին:
Լավ թեմա եմ տվել, նիկոլական զոմբիներ և լատենտ նիկոլականներ, հարձակվեք ։
Ես հենց նոր մեղք գործեցի և մտորումներս բարձրաձայնեցի:
Մեղք գործեցի, բայց դե ես ոչ մեկին չէի խոստացել բացարձակ անմեղ լինել։
Աստված օգնական»:

«Հնարավո՞ր է՝ ձեզ համոզեն կողմ քվեարկել նոր Սահմանադրության նախագծին»․ հարց՝ Նարեկ Կարապետյանին (տեսանյութ)
1814:36
«Սա անարգանք է համասփյուռ հայության և քրիստոնյաների նկատմամբ»․ Գոհար Մելոյան (տեսանյութ)
2914:24
«Իրանը կգրավի ԱՄՆ-ի բազաները, եթե Վաշինգթոնը միջուկային զենք կիրառի»․ Մոհամմադ Ռեզա Նաղդի
4914:18
«Ինձ ՊԵԿ-ում ուղիղ ասել են՝ դու յուրային չես, պետք է դիմում գրես, հեռանաս»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
3714:18
«Դուք ո՞վ եք, որ գաք, ամբողջ օրը հիմար օրակարգեր քննարկեք»․ Սոֆյա Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին
4114:06
«Ինչո՞ւ պիտի եկեղեցին հարկեր չտա․ Աստված ինչ-որ տեղ տենց բա՞ն ա ասել»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
4113:54
«Սամվել Կարապետյանը կալանավորվել է, քանի որ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում ցուցում տվեց»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4513:18
«Ես ձեռնպահ եմ մնում Փաշազադեին «Ալյոշկա» անվանելուց»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4813:00