Չորեքշաբթի, 12 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«ՀՀԿ կառավարման ժամանակ թշնամանք չկար այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան

«ՀՀԿ կառավարման ժամանակ թշնամանք չկար այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ»․ Նաիրի Հոխիկյան
49
Այսօր, 16:18

Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Որքան էլ ինձ համար անընդունելի լինի ՀՀԿ-ի ու հատկապես Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը և ինչքան կոշտ քննադատեմ նրանց՝ մի պարզ ճշմարտություն պետք է ասել։
ՀՀԿ կառավարման ժամանակ Հայաստանում թշնամանք չկար այն ժամանակվա ընդդիմադիրների նկատմամբ։ Ես եթերում քննադատում էի ՀՀԿ-ին, բայց փողոցում, օրինակ, Շարմազանովին տեսնելիս փոխադարձ հարգանքով շփվում էի, իսկ բանավեճերի ժամանակ մարդիկ պահպանում էին բարեկրթության սահմանները։
Երբեմն լինում էին փոխադարձ վիրավորանքներ, բայց երբեք դրանք թշնամանքի չէին վերածվում։
Թեպետ երկիրը ներսից փտում էր վատ կառավարման ու կոռուպցիայի պատճառով, բայց պահպանվում էին բարոյական արժեքները, մարդիկ ամոթի զգացում ունեին, փողոցում հայհոյելը համարվում էր շանտղություն, իսկ ատելություն չկար իշխանության ու ընդդիմության կողմնակիցների միջև»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան