Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը հայտնում է․ «Համայնքային ոստիկանները բացահատել են անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպքը։
Օգոստոսի 12-ին համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է անձը հոգեբանական ճնշում գործադրում անչափահասի նկատմամբ։
Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքին առնչվող անձանց ինքնությունը։
Անչափահասը, նրա ծնողները և դեպքի մյուս մասնակիցները հրավիրվել են Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։
Պարզվել է, որ անչափահասը սոցիալական հարթակներից մեկում խանութներից մեկի մասին վիրավորական գրառում է կատարել, ինչից հետո սեփականատերը, նրան պատժելու նպատակով, հոգեբանական ճնշում է գործադրել, ապա տեսաձայնագրել և տեղադրել համացանցում։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են»։

ՆԱՏՕ-ն սկսել է կրճատել իր ներկայությունը Կոսովոյում
3320:20
Բացահատվել է անչափահասի նկատմամբ հոգեկան ներգործության դեպք
3619:42
Կիևյան կամրջի երթևեկելի հատվածը կբացվի նախատեսված ժամկետից ավելի շուտ (տեսանյութ)
7418:30
«Ցավալի է այն, ինչ տեսա»․ Քրիստինա Վարդանյան (տեսանյութ)
7316:24
«ԱԺ դահլիճում հեռախոսով խաղ խաղացող երեսփոխանների շարքը համալրվում է»․ Գագիկ Համբարյան
7615:24
«Բա անցած գումարման ԱԺ-ում ինչի՞ չէիք դմբդմբացնում․ չէիք ֆայմո՞ւմ»․ Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
8712:00
Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում․ «Ժողովուրդ»
11809:06
Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
9408:18