«Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը»․ ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է․ «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Վահագն Կարապետյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Սվաճյան 12 շենքի դիմաց) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ արտադրվում է վտանգավոր սննդամթերք՝ սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգության և սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների խախտմամբ։
Լաբորատոր փորձարկման արձանագրության համաձայն՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի նմուշը աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ) և մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ (ՄԱՖԱնՄՔ) ցուցանիշներով չեն համապատասխանել «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջներին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը»:

«Սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերվել է Սիսիանի նախկին ոստիկանապետի պաշտոնակատարի մաշկի կտորները»․ Լիա Սարգսյան
2220:36
«Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության առանձին գործառույթը»․ ՍԱՏՄ
4720:00
Փաշինյանը և Զելենսկին քննարկել են երկկողմ փոխգործակցությանը վերաբերող հարցեր
4919:06
«Ուզում ենք հասկանալ այն ձևաչափը, որով ԱԺ էֆեկտիվությունը կաճի»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5218:42
«Հայկական օդանավերը ԵՄ երկրներ չեն կարողանում թռչել. մեծ անելիքներ կան». Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
6318:18
«Պետք է լուրջ վերաբերվել ռազմական օբյեկտների վրայով թռչող ՉԹՕ-ների մասին տեղեկություններին»․ Ռուբիո (տեսանյութ)
11818:15
«Քաղաքականապես բոկոտն եք ու մերկ»․ Արմեն Հովասափյան
6417:42
«Նմանատիպ իրավիճակ պատահել է նաև ինձ հետ»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
5717:30