«Մարզպետների աշխատակազմերի գործառույթները նվազել են, պարգևավճարները չեն նվազել»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1996թ. փետրվարին սկսեցին գործել մարզպետարանները, Հայաստանի վարչական 37 շրջանները լուծարվել էին, մարզպետարանները մեծ դեր ունեին կառավարության և համայնքների միջև կապն իրականացնելու գործում։ Խոշոր համայքների ձևավորումից հետո մարզպետարանների որպես կառավարության և համայնքների միջև միջնորդ օղակների դերը էապես նվազելէ: Մանավանդ , որ անցած 30 տարում կապի, հաղորդակցության նոր միջոցներ են ի հայտ եկել,մեծ հեռավորությամբ օնլայն քննարկումներ, խորհրդակացություններ,աշխատանքային հանդիպումներ են անցկացվում։ Վերջին տարիներին նվազել են մարզպետարանների գործառույթները։ Մարզպետարանի անմիջական ենթակայությամբ ընդամենը 2 ոլորտ է գործում՝ մարզի պետական հանրակրթական դպրոցները և մարզի պետական բուժհիմնարկները։ Վարժարանները և ավագ դպրոցները դուրս են բերվել մարզպետարանների ենթակայությունից դրանք միայն ԿԳՄՍ նախարարությանն են ենթարկվում։ 2025թ․-ին մարզերի քաղաքներում գործող պետական բժշկական հիմնարկները ևս դուրս են բերվել մարզպետարանների ենթակայությունից, դրանք առողջապահության նախարարությանը ենթակայությամբ են։ Տավուշի մարզպետարանում 2 փոքր բարեփոխում է եղել՝ մարզպետարանը այլևս կոչվում է մարզպետի աշխատակազմ։ Մարզպետարանի շենքի մուտքում ուղեփակոց է տեղադրվել, մարզպետարանի աշխատակիցը մարզպետարանի այցելուին հարցնում է, թե մարզպետի աշխատակազմի ո՞ր պաշտոնայի մոտ, ի՞նչ գործով է գնում բնակիչը։ Մարզպետարանի աշխատակիցը ներքին կապով կապ է հաստատում մարզպետարանի համապատասխան պաշտոնյայի հետ և վերջինիս համաձայնության դեպքում թույլ է տալիս բնակչի մուտքը մարզպետարան։ Մարզպետարանների սուղ գործառույթներն ավելի են սահմանափակել։ ։ Առաջիկա սեպտեմբերից մարզերի հանրակրթական դպրոցների բովանդակային կառավարման համակարգման գործառույթը կվերապահվի կրթության պետական կառավարման լիազորված մարմնին՝ ԿԳՄՍ նախարարությանը, իսկ վարչատնտեսական գործառույթն ամբողջությամբ կփոխանցվի մարզպետների աշխատակազմերին: Անտրամաբանական է, որ Հայաստանի պետական կառավարման համակարգում ավելորդ օղակ դարձած, ԿԳՄՍ և առողջապահության նախարարությունների հետ կրկնվող գործառույթներ ունեցող մարզպետների աշխատակազմերը պետական պարտքի տակ կքած Հայաստան պետական բյուջեից ոչ միայն բարձր աշխատավարձեր են ստանում, այլ նաև՝ մեծ պարգևավճարներ»։

«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
2419:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
2619:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
3619:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
6319:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
7818:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8217:18
«Ադրբեջանական կողմը կարող է ճնշումների միջոցով Հարությունյանից գույք կամ ֆինանսական միջոցներ կորզել»․ Վահագն Սարոյան
6817:12
«Այ սենց աբսուրդ իրավիճակներ կարող են ստեղծվել, երբ եղածը չես արժևորում»․ Տաթևիկ Հայրապետյան
7116:48