Դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ մոլի տարածքը

Կոտայքի մարզի դատախազությունը հիմա էլ պատրաստվում է «խլել» Առինջ Մոլի տարածքը։ «Փաստինֆո»-ն հայտնում է․ «Կոտայքի մարզի դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան՝ աճուրդն անվավեր ճանաչելու, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին։ Հայցադիմումներից մեկը ներկայացվել է ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ և Ջավահիր Ծառուկյանների, Արամ և Գայանե Սեդրակյանների, մյուսը՝ ընդդեմ Աբովյան համայնքի, Գագիկ Ծառուկյանի և «Ֆիրմա Նյու» ՍՊԸ-ի։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Առինջ մոլի» տարածքի մասին է, որն, ըստ ամենայնի, պատրաստվում են խլել Ծառուկյանից։
Այս գործընթացին զուգահեռ հետաքրքիր է հատկապես իշխանության ներկայացուցիչների մոտեցումները, որով անդադար պնդում են՝ «նախկինների գույքը խլելու» մասին, միաժամանակ, իրավական տարրական հարցերի առնչությամբ տալով հետաքրքիր պատասխաններ։ Օրինակ, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահի ՔՊ-ական թեկնածու Արուսյակ Ջուլհակյանը երեկ ԱԺ-ում ի պատասխան հարցին՝ Սահմանադրությամբ՝ անձի իրավական վիճակը վատթարացնող նորմերին հետադարձության արգելքի վերաբերյալ, հարցին՝ դա վերաբերում է միայն քրեական իրավունքին, թե մյուս ճյուղերին ևս, ինչպես նաև՝ այն նյութական, թե դատավարական իրավունքի նորմերին է վերաբերում, ասել էր, որ շատ վատ է վերաբերում, եթե ընդունելի լիներ հետադարձ ուժ տալը, բնականաբար, շատ փոփոխություններ կարվեին, որոնց հետադարձ ուժ կտային»։

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
4803:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
6902:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
21100:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
143Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
75Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
78Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
82Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
147Երեկ, 21:24