Շերամի փողոցում տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել

Այսօր՝ օգոստոսի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19:40-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Գուսան Շերամի փողոց 28/7 հասցե, որտեղ դրսում փորձել են օգնություն ցուցաբերել վիրավոր տղամարդուն, սակայն պարզվել է, որ նա մահացած է։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացած տղամարդու դեմքին կային արնանման հետքեր: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ մահացածը 40-ից 45 տարեկան է և անունն Արթուր է։
ՆԳՆ-ն էլ հայտնում է, որ մահացածը վայր է ընկել ավտոտնակի տանիքից, ինչի մասին վկայում է նաև տեսահսկման սարքի արձանագրած տեսասնյութը:

«Ի տարբերություն Փաշինյանի՝ Ալիևը դուրս է եկել ոչ թե հոգևոր սպասավորի, այլ հավատացյալ հոտի դեմ». Արամայիս Աղաբեկյան
4803:06
«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
6902:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
21100:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
143Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
75Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
78Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
82Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
147Երեկ, 21:24