«Կարելի է ենթադրել՝ միջնորդություն ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով». Արսեն Բաբայան

Փասաբան Արսեն Բաբայանը հայտնում է. «Մինչ հակակոռուպցիոն կոմիտեում սպասում եմ Մարտուն Գրիգորյանի հետ հանդիպմանը, ներկայացնեմ նախատեսվող ընթացակարգը։
Դատարան ներկայացնելու նպատակով ձերբակալումը նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի նկատմամբ դատախազն արդեն հարուցել է հանրային քրեական հետապնդում, իսկ քննիչը հանգել է հետևության, որ անհրաժեշտ է կիրառել այնպիսի խափանման միջոց, որի կիրառումը վերապահված է դատարանին։
Այսինքն՝ սպասվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն 24 ժամվա ընթացքում Հակակոռուպցիոն դատարան կներկայացնի խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն։
Միաժամանակ, քննիչը լիազորված է նաև չհարուցելու նման միջնորդություն և մեղադրյալին ազատելու ձերբակալությունից։
Հաշվի առնելով նախորդ փորձը, ինչպես նաև քննչական մարմինների մաքսիմալիստական մոտեցումները՝ կարելի է ենթադրել, որ միջնորդությունը ներկայացվելու է հենց կալանքը որպես խափանման միջոց կիրառելու նպատակով»:

Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
7909:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
8809:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
8508:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
8608:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10602:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
22500:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
11400:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
32600:01