«Սուս նստե՛ք տեղներդ․ դուք այն քաղաքական ուժը չեք, որ կարողանաք որևէ մեկի անունը տալ»․ Էդգար Ղազարյանը՝ ՔՊ-ականներին

ԱԺ նիստի ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը մեջբերելով Վազգեն Սարգսյանի գրառումներից մեկը՝ «Եթե կեղտի մեջ ես, ձենդ գլուխդ մի գցի», ասաց․ «Խոսքս վերաբերում է ՔՊ-ի ամբողջ կուսակցությանը, խմբակցությանը, նրանց ձևավորած կառավարությանը՝ սուս նստեք տեղներդ։ Դուք այն քաղաքական ուժը չեք, որ կարողանաք որևէ մեկի անունը տաք։ Ռոբերտ Քոչարյանի կառավարման ժամանակաշրջան, աշխատակազմի ղեկավար, կոռուպցիա․ այս համադրությունը բերեք տեսնենք թե ում կերպարում է մարմնավորված»։
«Հեսա կբերեն 2027 թվականի բյուջեն ու կպարզենք, թե օրական քանի միլիոն դրամ է ծախսվում Փաշինյանի և մի քանի այլ ընտանիքների կեցությունն ապահովելու համար. Ընդ որում, ոչ միայն այդ ընտանիքների, ուզում եմ հիշացնել, որ այդ կառավարական ամառանոցի բնակիչներ են նաև քայլոն, նույն ինքը՝ չալոն, արջուկը, ամպիկը, մոլին, բոմբոռը․ թվարկածս վերջին պերսոնաժները շներ են, որոնք Նիկոլ Փաշինյանը տարբեր ժամանակներում նվեր է ստացել Վրաստանի վարչապետից, Արագածոտնի մարզից և տարբեր տեղերից։ Մենք կիմամանք թե ինչքան է մեր պետությունը ծախսում այս ամենի վրա»,- շարունակեց Ղազարյանը։

Թրամփը Քալիֆոռնիայում մահապատիժների կասեցումն անվանել է «աղետ արդարադատության համար»
6021:36
«Սահմանադրության մեջ ԵՄ անդամակցության դրույթ ներառելով՝ ոչ մի քայլ չենք մոտենա Եվրոպային»․ Թաթուլ Հակոբյան
7120:54
«Մասիս Մելքոնյանն իրենց պետք էր, այլևս պետք չէ»․ Վահան Հովհաննիսյան
7420:30
«Բժիշկ չի եղել, ինֆարկտ ստացած մարդուն բուժակն է ցավազրկող ներարկել». Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին (տեսանյութ)
8019:54
«Միջազգային հարաբերությունների մասին ծայրահեղական մոտեցումներ ունեցող բոլոր ուժերը ձախողվելու են»․ Արա Պողոսյան
8319:12
«Սիմվոլիզմը կարևոր է․ նոր տերերի հետ հանդիպումից հետո բանան է բերել-հասցրել «բանանային հանրապետության» մայրաքաղաք»․ Հայկ Մարտիրոսյան
9518:48
«Այդպիսի դադարն ընթացիկ չէ, ըստ ամենայնի՝ կա կոնկրետ քննարկման հարց»․ Հակոբ Բադալյան
9518:18
Փարիզում շարունակվում են բողոքի ակցիաները՝ ընդդեմ գների աճի
16018:07