«Պրոբլեմն այն է, որ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին»․ Նիկոլ Փաշինյան

«Մենք երկաթուղու հետ կապված՝ ուզում ենք բարեկամական լուծում։ Մենք չենք ուզում գնալ ինչ-որ սուր լուծումների»,- այս մասին ճեպազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Որո՞նք կարող են լինել բարեկամական լուծումները: Որ մենք փոխադարձաբար հասկանանք և ընկալենք իրար շահերը և գնանք որոշակի կոմպրոմիսների։ Ես նախկինում խոսել եմ այն մասին, որ այդ կոմպրոմիսներից մեկը կարող է լինել «Ռուսական երկաթուղիների» կողմից կամ Ռուսաստանի կողմից կոնցեսիոն իրավունքի վաճառքը, բայց այդ վաճառքը կարող է լինել ամբողջական, կարող է լինել մասնակի, այսինքն՝ ինչ-որ բաժնետիրական որոշակի կոնֆիգուրացիաներ կարող են լինել, որտեղ տոկոսային բաշխվածությունը լինի այնպես, որ Հայաստանի միջազգային տրանսպորտային ցանցին ինտեգրվելու այս պատմական հնարավորությանը չխոչընդոտի և այլն։ Ես դա նկատի ունեմ․․․ Ես ոչ մի բան չունեմ Հայաստանի երկաթուղին ռուսական ընկերության կառավարման ներքո գտնվելու հետ, որևէ խնդիր չունեմ։ Ընդհակառակը՝ հարգանքով և ըմբռնումով եմ վերաբերվում ՌԴ շահերին։
Խոսքը նրա մասին է, որ այսօր ստեղծված իրավիճակը խոչընդոտում է, որպեսզի մենք իրացնենք մեր պատմական հնարավորությունը, որ մեր երկաթուղին ինտեգրվի միջազգային երկաթուղային ցանցին, որովհետև հիմա նրանք, ովքեր հիմնական կիրառողներն են և օգտվողներն են միջազգային լոգիստիկ ծառայություններից, իրենք մեզ ասում են, և ակնհայտ է, և ոչ միայն ասում են բանավոր, այլև տեսնում ենք, որ իրենք ներդրումային հետաքրքրություն այդ հատվածում չեն ցուցաբերում։ Մենք մարդկանց ասում ենք՝ բայց այստեղ հնարավորություններ կան, մենք առաջարկում ենք, իրենք խուսափում են այդ թեմայից: Մենք հասկանում ենք, որ դրա պատճառն այն է, որ մեր երկաթուղին գտնվում է ռուսական կոնցեսիայի ներքո։ Մեր խնդիրը Ռուսաստանի հետ չէ, մեր պրոբլեմը այն իրավիճակի մեջ է, որ մենք հերթական անգամ կարող է բաց թողնենք պատմական հնարավորությունը՝ ինտեգրվելու միջազգային տրանսպորտային ցանցերին»։

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
219Երեկ, 13:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
152Երեկ, 09:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
197Երեկ, 01:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
191Երեկ, 00:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
165Երեկ, 00:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
159Երեկ, 00:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
13119.09.2026, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
12919.09.2026, 23:12