««Բարեկրթության» մասին խոսույթը չդիմացավ նույնիսկ առաջին փորձությանը»․ Արմեն Հովասափյան

ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Հովասափյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվ ուրեմն, 9-րդ գումարման ԱԺ-ն՝ ի դեմս իշխող վարչախմբի որդեգրած «բարեկրթության» գծի, ընդամենը երկու շաբաթում ցույց տվեց իր իրական դիմագիծը և այն, թե իրականում ինչի համար է հավաքվել այս խորհրդարանը։
Այն, ինչ ասում էինք՝ «բարեկրթության» այս ամբողջ ցուցադրությունը պարզապես ծխածածկույթ է, և շատ արագ դիմակը կպատռվի՝ արդեն տեսնում ենք։ Բավական էր մի կոճակի սեղմում, որպեսզի իշխանական ֆրակցիան անցներ իր սովորական՝ խառնամբոխային ու հայհոյախառը խոսույթին։ Այն աստիճանի, որ թեմայի մեջ անձամբ ստիպված եղավ մտնել Ռուբեն Ռուբինյանը։
Ասենք՝ հասկանալի է. դուք «բարեվարքություն» ու «բարեկրթություն» տերմիններից ոչ թե մի քանի քայլ, այլ լուսնային տարիներով հեռու եք։ Ձեր իրական խոսույթը մարդկանց վրա լուտանք թափելն է, սուտ տարածելը, վիրավորելը, զազրախոսելը և քաղաքական բանավեճը անձնական հաշվեհարդարի վերածելը։
Էս ա ԱԺ-ի իրական դեմքը. «բարեկրթության» մասին երկու շաբաթվա խոսույթը չդիմացավ նույնիսկ առաջին լուրջ փորձությանը։ Բավական էր մի կոճակի սեղմում, որպեսզի այդ ամբողջ «քաղաքակրթական» շղարշը մի կողմ քաշվեր, ու դահլիճից նորից հնչեր այն լեզուն, որին հասարակությունն այս իշխանությունից վաղուց է սովոր»։

«Եթե Starlink-ի անջատումը եղավ մշտական, քաղաքական իրավիճակ է փոխվելու»․ Գարիկ Քեռյան
216:18
«300 հազար ադրբեջանցիներից քանի՞սն են արդեն մեր մարզերում». Սուրեն Հովհաննիսյանը՝ Դավիթ Ղազինյանին (տեսանյութ)
3215:48
«Վիրավորվում են մարդիկ, որոնք ամենաարգահատելի լեքսիկոնն են մտցրել քաղաքական դաշտ»․ Տաթևիկ Հայրապետյան
4315:42
«Նրա՝ երբևէ ունեցած ամենալավ ելույթն էր»․ Սարհատ Պետրոսյան
6015:30
««Բարեկրթության» մասին խոսույթը չդիմացավ նույնիսկ առաջին փորձությանը»․ Արմեն Հովասափյան
4315:18
«Ասում են՝ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել»․ լրագրողը՝ Աննա Գրիգորյանին (տեսանյութ)
5115:12
«Էդգար Ղազարյանն ամեն ինչ շատ ճիշտ է ասել»․ Սաթիկ Սեյրանյան (լուսանկար)
4915:06
«Լրագրողները կարող է ասեն՝ ինչո՞ւ չեք խոսում անձնական հակադրություններից». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
5114:54