Ուրբաթ, 14 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +27 °C

«Ասում են՝ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել»․ լրագրողը՝ Աննա Գրիգորյանին

«Ասում են՝ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել»․ լրագրողը՝ Աննա Գրիգորյանին
51
Այսօր, 15:12

«Հարցադրումներ կան, ասում են՝ ինչպե՞ս կարող է Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել․ նրա իշխանության օրոք Հոկտեմբերի 27, Մարտի 1 է տեղի ունեցել, ընտրակեղծիքներ են եղել, քաղաքացիները ծեծվել են»,- լրագրողը դիմեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանին։ «Ես կարող եմ յուրաքանչյուրի մասով բավականին երկար խոսել, բայց եթե կան քրեական գործեր, թող այդ քրգործերի շրջանակներում իրավապահ համակարգը զբաղվեր և ոչ թե տասնյակ տարիներ դրա մասին միայն խոսվեր և իշխանության գալուց հետո էլ միայն խոսվեր և բուն գործընթացներ տեղի չունենային»,- պատասխանեց ընդդիմադիր գործիչը և շարունակեց․ «Մեր ֆրակցիայից կա մեկ պատգամավոր՝ Արթուր Սարգսյանը, ով այսօր քաղաքական պատանդառուի կարգավիճակում է գտնվում․ գոնե մենք պետք է դրա մասին խոսենք, չէ՞»։

«Ասում են՝ ինչպե՞ս կարող է Ռոբերտ Քոչարյանի թիմը մարդու իրավունքներ պաշտպանել»․ լրագրողը՝ Աննա Գրիգորյանին