«Ստրուկը երազում է ստրուկներ ունենալ․ սա է ՀՀ թուրքահպատակ իշխանության վարքագիծը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այն բոլոր նվաստացումները, որոնք արվում են Ադրբեջանի կողմից Հայաստանի իշխանության նկատմամբ, նույնպիսի սցենարով Հայաստանի իշխանությունը փորձում է կիրառել ընդդիմության նկատմամբ։
Տեսեք։ Իլհամ Ալիևը ծաղրում է Հայաստանի ժողովրդին ու իշխանությանը, անարգում մեր երկրի պատմությունն ու հոգևոր արժեքները, վիրավորում մեր զինվորականներին, իսկ հայկական կողմից ոչ մի պաշտոնական պատասխան չի հնչում։ Ավելին, Ալիևն անամոթաբար ասում է, թե Հայաստանի հետ հարաբերություններում ինքն է միակ ասողը, ինքն է որոշողը, թե ով ինչ անի կամ ասի։ Այս ամենի մեջ հայկական կողմը ենթարկվում է նվաստացման։
Արտաքին հարաբերություններում շարունակ նվաստացող հայկական իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, փորձում է իր կրած նվաստացումները կրկնօրինակել ընդդիմության վրա։ Այսինքն, իշխանական պաշտոնյաները և պատգամավորները պարբերաբար թույլ են տալիս վիրավորական ու նվաստացուցիչ արտահայտություններ ընդդիմադիր գործիչների ու հոգևորականների հասցեին, բայց չեն հանդուրժում որևէ համարժեք պատասխան։ Ավելին, սպառնում են, թե իրենց հասցեին հնչող յուրաքանչյուր կոպիտ արտահայտության կամ մեղադրանքի դեպքում իրենք գործելու են շատ ավելի կոպիտ ու դաժան, և իրենք են որոշում Հայաստանի քաղաքական դաշտի վարքագիծը, թե ով ինչպես խոսի ու ինչ ասի կամ անի։
Մոտավոր նույն սկզբունքն է, ինչ Ալիևը կիրառում է Հայաստանի իշխանության նկատմամբ։
Հին Հռոմի փիլիսոփա և քաղաքական գործիչ Ցիցերոնն ասում էր՝ ստրուկը երազում է ոչ թե ազատության, այլ սեփական ստրուկներ ունենալու մասին։
Սա է Հայաստանի թուրքահպատակ ստրկական իշխանության վարքագիծը»։

«Այսօրվա պայքարի օրակարգը չի կարող լինել երեկվանը»․ Վահե Հովհաննիսյան
7703:06
«Ընտրությունները ցույց տվեցին, որ ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Էդուրադ Շարմազանով
9801:06
«Ալեն Սիմոնյանը մի բան գիտեր, երբ ասում էր՝ ՀՀ-ն Ադրբեջանի անվտանգության երաշխավորն է, Ադրբեջանը՝ ՀՀ-ի»․ Արեգ Սավգուլյան
10600:36
«Ամեն օր է զիջման պրոցեսը և ՀՀ քաղաքացիների դեմ ծավալվող դավադրությունը․ դիմադրություն է պետք սկսել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9900:12
«Ինչ է կատարվում երկրի հետ՝ փաշինյանական բեմի կուլիսներում»․ Արման Աբովյան
91Երեկ, 23:36
«Բաքվի այս քայլից հետո Թեհրանում էլ ավելի լրջորեն կգնահատեն ԹՐԻՓ-ի վտանգները»․ Արմեն Այվազյան
104Երեկ, 23:18
«Հետաքրքրվե՞լ են, թե ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն ինչու էր մեկնել Բաքու»․ Հակոբ Բադալյան
90Երեկ, 22:18
«ՀՀ սահմանների հարևանությամբ մասշտաբային զորավարժություններ են սկսվել»․ Արա Պողոսյան
100Երեկ, 21:54