«Եթե Starlink-ի անջատումը եղավ մշտական, քաղաքական իրավիճակ է փոխվելու»․ Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ըստ որոշ աղբյուրների՝ Իլոն Մասկը անջատել է Ստարլինգ տիեզերական կապի համակարգը ռուս-ուկրաինական ռազմաճակատի ողջ տարածությունից: Ստարլինգի արբանյակները ապահովում էին Ռուսաստանի խորքային տարածքներին ուկրաինական դրոններով հարվածելու համար հեռահար կապը և ուղղորդումը: Վերջերս մենք ականատես եղանք, թե ինչ ահռելի վնասներ կրեց ՌԴ նավթավերամշակման արդյունաբերությունը, Վայլդբերզի ցանցը և այլ ձեռնարկություններ և տրանսպորտային միջոցներ: Որն է Իլոն Մասկի որոշման շարժառիթը: Իհարկե դժվար, թե դրանք լինեն հումանիստական բնույթի, պատերազմին և զոհերին վերջ տալու ակնկալիքով: Վերջերս ռուսական լրատվամիջոցներում տեղեկատվություն եղավ, որ ստեղծվել են հակաարբայնակային հզոր զինատեսակներ որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել Ստարլինգի արբանյակները: Հավանաբար Մասկը հաշվարկել է սպասվող վնասները և ժամանակին խուսափել է աղետից: Ես արբանյակային ոլորտի մասնագետը չեմ, սակայն հստակ կարող եմ ասել, որ, եթե Ստարլինգի անջատումը եղավ մշտական՝ քաղաքական իրավիճակ է փոխվելու: Ուկրաինական կողմը հնարավորություն չի ունենալու շարունակել դրոնային պատերազմը, տիեզերական հետախուզության տվյալների բացակայությունը կարող է դժվարացնել հակաօդային պաշտպանությունը: Ի դեպ ուկրաինական ճակատի իրադարձությունների հետ շաղկապված է նաև Իրանի հետ պատերազմի զարգացումները և «երրորդ համաշխարհային» պատերազմի արդյունքները: Հայաստանի և ընդհանրապես հետխորհրդային տարածաշրջանի շուրջ քաղաքական փոփոխությունները ևս: Փաստորեն Իլոն Մասկը դարձավ հիմնական որոշողը: Ով կպատկերացներ, որ կգա ժամանակ, երբ մեկ մարդ կարող է համաշխարհային իրադրություն փոխել: Վերջին միտքը կարող է և կատակ լինել»:

«Սեն-Պիեռը ֆրանսիական կլինի՝ չնայած Թրամփի քարտեզին». Մակրոն
17513:12
«TRIPP․ չփարատված մտահոգություններ»․ Սուրեն Սուրենյանց
12809:18
«Ռազմավարական և ռազմական առումով Վաշինգթոնը ստացավ այն, ինչն ամենից շատ էր պահանջում»․ Վահան Բաբայան
17701:06
«Արցախի հարցում «միջազգային իրավունքին» ապավինելը քաղաքական անմեղսունակություն է»․ Հակոբ Բադալյան
17100:48
«Արցախի օկուպացիան ու հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից»․ Տիգրան Աբրահամյան
15400:36
«Թոշակառուների բարօրության գաղտնի բանալին. պետք է ընդամենը կրճատել թաղման նպաստները»․ Հրայր Կամենդատյան
14800:24
«Փաշինյանը խնամում է իր պորտաբույծ էլիտային, նստել են բյուջեի վրա, մեջ-մեջ են անում»․ Սուրեն Սուրենյանց (տեսանյութ)
120Երեկ, 23:36
«Վաղ թե ուշ Արցախի ժողովրդի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելու»․ Արտակ Բեգլարյան
118Երեկ, 23:12