Դատարան է հանձնվել ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է. «
Դատախազը, 2026 թվականի օգոստոսի 14-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, Հակակոռուպցիոն դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու համար մեղադրվող 14 անձի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը:
Քրեական վարույթով պարզվել է, որ ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների մասնակից «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի համակիր, նույն դաշինքի անունից հանդես եկող Կ.Պ.-ն, նախնական համաձայնության գալով վերոնշյալ դաշինքի այլ համակիրների, այդ թվում՝ Հ.Ս.-ի և Լ.Վ.-ի հետ, նպատակադրվել է Շիրակի մարզի Գյումրի համայնքի ընտրատեղամասերի ընտրական հանձնաժողովների կազմում ներգրավելու եղանակով՝ որպես քողարկված վարձատրություն, ընտրակաշառք տալ ընտրողներին:
Մասնավորապես՝ Կ.Պ.-ն, Հ.Ս.-ն և Լ.Վ.-ն առաջարկել են 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու և նշված դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև իրենց մերձավորների՝ ընտրություններին մասնակցելը և նույն կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելն ապահովելու պայմանով, կազմակերպել համապատասխան տեղամասային ընտրական հանձնաժողովներում Մ.Գ.-ի, Ար.Գ.-ի, Կ.Գ.-ի, Ա.Գ.-ի, Վ.Ն.-ի, Մ.Ն.-ի, Գ.Ա.-ի, Լ.Հ.-ի, Ռ.Ա.-ի, Ս.Ե.-ի և Մ.Գ.-ի ընդգրկումը: Մ.Գ.-ն, Ար.Գ.-ն, Կ.Գ.-ն, Ա.Գ.-ն, Վ.Ն.-ն, Մ.Ն.-ն, Գ.Ա.-ն, Լ.Հ.-ն, Ռ.Ա.-ն, Ս.Ե.-ն և Մ.Գ.-ն ընդունել են ընտրակաշառք տալու առաջարկը:
2026 թվականի հունիսի 6-ին Լ.Վ.-ն, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, վերոնշյալ անձանցից յուրաքանչյուրին փոխանցել է 30 հազար դրամ ընտրակաշառք։
Նախաքննության ընթացքում 14 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում. 3 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով, 9 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասով և 2 անձի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատախազը 2026 թվականի օգոստոսի 14-ին, քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան»:

«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
1802:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
10100:30
«Նոր կարգով դիտորդը պետք է ներկա լինի այնքանով, որքանով նրա ներկայությունը ոչինչ չի փոխում». Մուշեղ Հովսեփյան
5300:06
Թրամփ-Զելենսկի հանդիպումը տևել է 40 րոպե
12900:01
Թրամփը կորոշի՝ նոյեմբերին համաձայնությո՞ւն կնքել Իրանի հետ, թե՞ այն «ջնջել երկրի երեսից»
94Երեկ, 23:30
ԱՄՆ-ն և Իրանը երեքժամյա հանդիպում են ունեցել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում
101Երեկ, 23:06
«Մոսկվայի և ԵՄ-ի միջև ուղղակի զինված հակամարտություն տեղի չի ունենա». Թրամփ
117Երեկ, 22:48
Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորվել է Դավիթ Համբարձումյանի եղբայրը
92Երեկ, 22:42