«Սահմռկեցուցիչ իրողություններ կարող եմ պատմել բանակից»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Բանակում ոչ մարտական պայմաններում այսքան զոհերի մեղավորները կրկին հայաստանյան կրթական և մշակութային քաղաքականության պատասխանատուներն են․ սկսած 1991 թվականից ցայսօր։ Նրանք, ովքեր ղեկավարեցին կրթական և մշակութային քաղաքականությունը։ Նրա՛նց խղճին է այսքան արյունը, այսքան մահը։ Նրանք պետք է Հանրապետության հրապարակում գլխիկոր մի շարքով կանգնեն, ու խոստովանեն, ասելով՝ Դինա Գրիգորյանը ճիշտ էր, մենք՝ սխալ։ Որովհետև, իրե՛նք ծնեցին, սնեցին երևույթը․ իրե՛նք իրենց հակահայ մշակութային քաղաքականությամբ, եթերով, ամեն կերպ ապականեցին հայի միտքն ու հոգին։ Այս մարդկանց բոլորի ընտանիքներին պետք է ի ցույց դնել իրենց իսկ երկնած «Կիսաբաց լուսամուտներում», թող հայ հանրությունը ճանաչի, թե ովքեր են մեղավոր մեր այսօրվա դժգույն իրականության մեջ։ Հա․ ասեմ, որ այդ մեղավորների մեջ շատերին կնույնականացնեք, հանձինս այսօրվա «փրկիչների»։ «Փրկիչներ», որոնք հային ուզում են «փրկել» հենց իրենց ստեղծած հրեշից։
Բանակը խորքից գիտեմ։ Ծառայել եմ ոչ միայն ժամկետային, այլև, պայմանագրային՝ ամենաէլիտար ստորաբաժանումներում։ Եվ բանակը մեր հասարակության և պետության ամենախոցելի տեղն է։ Բարձրաստիճան սպայից մինչև շարքային․ առաջնային խնդիրը կրթությունն է․ ավելի ճիշտ՝ նրա բացակայությունը, ինչն էլ թելադրում է արժեհամակարգի չգոյությունը։ Սահմռկեցուցիչ իրողություններ կարող եմ պատմել բանակից, այնտեղ տիրող բարքերից, ավաղ, նաև այնտեղի անգրագիտության չափից ու աստիճանից։
Սրանք ոչ թե հատվածային, այլ՝ խորքային և հիմնարար լուծում պահաջող խնդիրներ են։ Որոնց հիմքում կրթությունն է, և դրա բացակայությունը։ Բառերս չեն հերիքում, որ կարողանամ հանրային հարթակին վայել բնորոշում տալ, մեր կրթամշակութային ոլորտներն ապականած ուժերին ու անհատներին։ Բայց․ ձեր խղճի վրա լերդացած արյուն կա, շա՛տ արյուն․ գետնին ընկած պատիվ, արժանապատվություն կա, կորսված հայրենիք կա, ու հայի կորսված արժեհամակարգ։ Դուք էդ խղճով ո՞նց եք ապրում, շնչում էս երկրի օդը, խմում ջուրը․․․»։

«ՀՀ անձնագրից հրաժարվելն անկախականներին ավելի է նեղել, քան այն, որ Ադրբեջանը զավթել է ՀՀ տարածքը»․ Թաթուլ Հակոբյան
4703:06
«Հստակ քայլերի արդյունքում որոշ մարդկանց նեղ անձնական շահեր տուժելու են»․ Դավիթ Պետրոսյան
6102:06
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro-ն և iPhone 18 Pro Max-ը
199Երեկ, 22:54
«Իսրայելը հունիսի 26-ից ի վեր 7 700 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը». Լիբանանի բանակ
138Երեկ, 22:12
Սուրեն Պապիկյանի որոշմամբ՝ Ճամբարակի զորամասի հրամանատարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
90Երեկ, 21:48
«Միաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն»․ ՀՌՀ
91Երեկ, 20:48
«Քննչական մարմնի կողմից թույլ են տրվել իրավունքների էական խախտումներ»․ Գագիկ Խաչատրյանի պաշտպաններ
93Երեկ, 20:06
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա - Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը
118Երեկ, 19:42