«Պետությունը չի ապրում ելույթներով, պետությունն ապրում է արդյունքով»․ Վիտալի Մանգասարյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը ֆեյսբուքյան գրառումը․ «ՀՀ իշխանության կոմպլեքս թիվը․
Մաթեմատիկայում կոմպլեքս թիվը գրվում է z = a + bi տեսքով, որտեղ a-ն իրական մասն է, bi-ն՝ կեղծ մասը, իսկ i-ն՝ կեղծ միավորը, որի քառակուսին հավասար է -1-ի (i² = -1)։
Մաթեմատիկական այս մեծությունը գոյություն ունի միայն թղթի վրա, քանի որ, այն անհնար է՝ պատկերավոր ասած, դնել կշեռքին:
Փորձեմը պրոյեկտել մերօրյա իրականության վրա:
a-ն այն չափելի, վիճակագրական և անհերքելի իրականությունն է, որը գոյություն ունի անկախ իշխանությունների գեղեցիկ հայտարարություններից։ Դրանք խանութների գներն են, գնաճը, աղքատության ցուցանիշները, արդարադատությունը, և անվտանգային համակարգի խնդիրները։ Այս ամենը կարելի է ստուգել առանց վարչապետի ուղիղ եթերներին հետևելու։
bi-ն իշխանական պրոպագանդայի և առօրյա հայտարարությունների ծավալն է, որտեղ տեղ են գտնում բացարձակ կեղծ ու անհիմն պնդումները։ Հիշենք մի քանի վառ օրինակ՝ «Հայաստանը ժողբաստիոն է », «տնտեսական հեղափոխություն», կամ այն հավաստիացումները, թե սահմանային անվտանգությունն ու խաղաղության դարաշրջանն արդեն իրականություն են։ Այս ամենը զուտ կեղծ հայտարարություններ են, որոնք նպատակ ունեն հասարակությանն մոլորեցնելու և տպավորություն ստեղծելու համար։
Մենք չափազանց շատ ժամանակ ենք ծախսում bi-ների վրա, ասել է թե, կեղծ մասի վրա:
Ո՞վ ավելի լավ խոսեց։
Ո՞վ ավելի համոզիչ ձևակերպեց։
Ո՞վ ավելի լավ բացատրեց։
Ո՞վ ավելի արդյունավետ մեղադրեց մյուսին։
Մինչդեռ պետության համար կարևոր թիվը a-ն է, նույն ինքը՝ թվի իրական մասը:
Որովհետև պետությունը չի ապրում ելույթներով։
Պետությունը ապրում է արդյունքով։ Քաղաքացին նույնպես։
Եվ եթե իշխանության քաղաքական կոմպլեքս թիվը արտահայտվում է z = a + bi բանաձևով,
ապա հասարակության պահանջը շատ ավելի պարզ պետք է լինի։
Մի կողմ դրեք bi-ն, և ցույց տվեք a-ն:
Որքանո՞վ է անվտանգ երկիրը։
Որքանո՞վ է ուժեղ բանակը։
Որքանո՞վ է արդյունավետ պետությունը։
Որքանո՞վ է բարեկեցիկ քաղաքացին։
Որքանո՞վ է անկախ դատարանը։
Որքանո՞վ է զարգացած տնտեսությունը։
Որքանո՞վ է վստահելի պետական համակարգը։
Որքան էլ մեծ լինի կոմպլեքս թվի կեղծ մասը, bi-ն հաց չի դառնում, բանակ չի դառնում, անվտանգություն չի դառնում և պետություն չի դառնում»։

«Ալիևի քաղաքական քույր-կառույցը Հայաստանում քպ-ն է». Դավիթ Ամալյան
909:18
«Պետությունը չի ապրում ելույթներով, պետությունն ապրում է արդյունքով»․ Վիտալի Մանգասարյան
3409:06
Սպասվում է կարճատև անձրև (լուսանկար)
3808:24
Բնակարանային գողություններ կատարած հանցախումբ է բացահայտվել, 14 անձ կալանավորվել է (տեսանյութ)
162Երեկ, 22:12
«Բռնությունը ծնվում է տգիտությունից, այն թուլամորթության արդյունք է․ այլևս չենք հանդուրժում»․ Աննա Հակոբյան (տեսանյութ)
165Երեկ, 21:12
«Հայաստանի ատոմակայանի գործարկման կամ փակման հարցը Ալիևի որոշելիքը չէ»․ Մանե Թանդիլյան (տեսանյութ)
176Երեկ, 20:48
«Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ «աղիքային վարակ» ախտորոշմամբ»․ ՀՎԿԱԿ
167Երեկ, 20:36
«Փաշինյանը որպեսզի Հայաստանի անդունդ գլորվելն «արդարացնի», դա սքողում է Երկիր մոլորակի կործանմամբ»․ Ոսկան Սարգսյան
136Երեկ, 17:12