Այսօր Ս․ Աստվածածնի վերափոխման տոնն է

Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է«Այսօր Ս․ Աստվածածնի վերափոխման տոնն է, որի պատմությունը մեզ է հասել Եկեղեցու Սրբազան Ավանդության միջոցով։
Հիսուս խաչի վրա կրած Իր չարչարանքների ժամանակ անգամ չմոռացավ մորը և նրան խնամատարության հանձնեց Ս․ Հովհաննես ավետարանչին (տե՛ս Հովհ. 19․ 26-27): Շուրջ 12 տարի Աստվածամայրը հարատևում էր աղոթքների, պահքի մեջ և հաճախ այցելում սիրելի Որդու գերեզմանին։ Այդ այցերից մեկի ժամանակ նրան է հայտնվում Գաբրիել հրեշտակապետն ու ավետում Տիրամոր՝ երկրային աշխարհից Վերին Երուսաղեմ վերափոխվելու լուրը: Ս․ Աստվածածինն այս բարի լուրը հայտնում է ազգականներին ու մյուս բոլոր քրիստոնյաներին՝ պատվիրելով իրեն թաղել Գեթսեմանիի ձորակում:
Այդ ժամանակ քարոզությունից վերադառնում է Ս․ Հովհաննես ավետարանիչը, և Տիրամայրը նրան հայտնում է ամեն ինչ և պատվիրում, որ առաքյալը Ս. Պատարագ մատուցի, որպեսզի ինքը վերջին անգամ Ս. Հաղորդություն ընդունի: Հաղորդվելուց հետո Ս․ Աստվածամայրը գնում է Վերնատուն:
Մինչ առաքյալները լաց էին լինում, Ս․ Հովհաննես առաքյալը վերցնում է մի տախտակ ու տալիս Ս․ Կույսին և խնդրում, որ նա իր պատկերը դրոշմի դրա վրա: Տիրամայրը վերցնում է տախտակը, խաչակնքում և դնում երեսին, այնուհետև թրջում այն իր արցունքներով և խնդրում Աստծուց, որ այդ տախտակի միջոցով մարդիկ բժշկվեն ախտերից և զանազան հիվանդություններից։ Երբ առաքյալները շրջապատում են մահիճը, ուր պառկած էր Տիրամայրը, աննկարագրելի մի լույս է հանկարծ երևում: Ներկաները սարսափում են, իսկ սենյակի վերևում հրեշտակների զորքերով հայտնվում է Քրիստոս Աստված: Տեսնելով Հիսուսին՝ Ս․ Աստվածամայրն ավանդում է հոգին:
Երբ հանդիսավոր թափորը շարժվում է դեպի Գեթսեմանի, հանկարծ ներկաների գլխավերևում լուսավոր և պսակաձև մի ամպ է գոյանում՝ առաջնորդելով թափորը: Երուսաղեմի անհավատ բնակիչները, չարացած այս ամենից, գնում և ամեն ինչ հայտնում են հրեա քահանայապետներին և դպիրներին: Վերջիններս էլ ամեն ինչ անում են թափորը ցրելու համար: Սակայն պսակաձև ամպը ձախողում է նրանց չար մտադրությունը՝ պարսպի նման շրջապատելով նրանց: Շատերը կուրանում են, բայց վերագտնում իրենց մարմնավոր տեսողությունն ապաշխարելուց հետո։
Այդ օրը նաև մեկ այլ հրաշք է կատարվում: Մի հրեա քահանա, տեսնելով հանդիսավոր թափորը, մոտենում է դագաղին՝ այն տապալելու մտադրությամբ: Սակայն երբ դիպչում է դագաղին, հրեշտակն աննյութեղեն թրով կտրում է նրա երկու ձեռքերը: Ձեռքերը մնում են դագաղի վրա, իսկ քահանան ընկնում է և խորապես զղջում իր արածի համար: Ս․ Պետրոս առաքյալը, տեսնելով քահանայի զղջումը, բժշկում է նրան: Հետագայում այս քահանան դառնում է Քրիստոսի սիրո վարդապետության ջերմեռանդ տարածողներից»:

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
22100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
174Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
118Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
119Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
289Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
114Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
122Երեկ, 17:48