«Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել». Արսեն Բաբայան

Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի որ, կարծես թե, խորհրդարանական սկանդալը բավարար չափով հանդարտվել է, փորձեմ մի փոքր քննարկել դրա բովանդակությունը։
Այսպիսով՝ ի՞նչ տեղի ունեցավ։
Էդգար Ղազարյանը խորհրդարանի ամբիոնից իր ելույթի վերջում, երբ խոսում էր Արցախի պատերազմի զոհերի մասին, ասաց. «(…) իսկ դուք սրիկայաբար փորձում եք շահարկել…»։
Մի շաբաթ է՝ մի հարց է պտտվում գլխումս. ՔՊ-ն, ի վերջո, ինչի՞ց է վիրավորվել։ Միայն «սրիկայաբար» բառի՞ց։
Այսինքն՝ ի՞նչ են նրանք ասում. այո՛, փորձում ենք շահարկել (սրա հետ, կարծես, առանձնապես չվիճեցին), բայց ոչ սրիկայաբա՞ր ենք փորձում շահարկել։
Բայց եթե այդպես է, ապա հետաքրքիր է՝ զոհերի թեման շահարկելը, բացի սրիկայաբարից, ուրիշ ինչպե՞ս է հնարավոր։
Հետևաբար հարցը մնում է նույնը. Էդգար Ղազարյանն այդ արտահայտությամբ ո՞ւմ և ինչպե՞ս է վիրավորել»:

«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
2802:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
15900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
121Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
68Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
75Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
78Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
136Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
196Երեկ, 21:00