«Կովկասում սառցադաշտերը կրճատվում են». Լևոն Ազիզյան

«Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի ֆեյսբուքյան գրառումը. «ԿՈՎԿԱՍՈՒՄ ՍԱՌՑԱԴԱՇՏԵՐԸ ԿՐՃԱՏՎՈՒՄ ԵՆ
Ռոսհիդրոմետն իր զեկույցում հայտնել է, որ գլոբալ տաքացման հետևանքով Կովկասի սառցադաշտերը արագորեն փոքրանում են։ Միայն Կաբարդինո-Բալկարիայում 2025 թվականին Բաշիլ սառցադաշտը նահանջել է 40 մետրով, իսկ Շխելդան՝ 22 մետրով։ Ադիգեայում՝ Ֆիշտ լեռան վրա, երբեմնի սառցադաշտերից գրեթե ոչինչ չի մնացել։
Գիտնականների խոսքով՝ սառցադաշտերի մակերեսի կրճատմանը զուգընթաց փոխվում է նաև դրանց դերը գետային հոսքի ձևավորման գործում։ Կանխատեսումների համաձայն՝ մինչև 2050 թվականը Կովկասի սառցապատ տարածքը կարող է կրճատվել 30–45%-ով։ Դա կարող է հանգեցնել Մալկա, Բաքսան, Չերեկ և այլ գետերի հոսքերի զգալի նվազմանը։
Սառցադաշտաբաններ Տաիսիա Կիսելյովան և Անդրեյ Աբրամովը նաև հայտնում են, որ Էլբրուսի վրա գտնվող Խոտյուտաու սարահարթում սառցադաշտերի ակտիվ հալման հետևանքով հսկայական փոսեր են առաջացել։ Սառույցի տակ հալոցքային ջրերի հոսքուղիներ են ձևավորվում։ Երբ ջրի հոսքը չափազանց հզոր է դառնում, այն ընդլայնում է ստորգետնյա խոռոչները, ինչի հետևանքով վերևում գտնվող սառցե մակերևույթը փլուզվում է։
Առաջին նման փոսը սառցադաշտաբան Տաիսիա Կիսելյովան հայտնաբերել է միայն 2022 թվականին, սակայն ընդամենը մի քանի տարի անց դրա հարևանությամբ ևս երկուսն են առաջացել։ Մասնագետների գնահատմամբ՝ արդեն 2026 թվականին մնացած երկու փոսերը կարող են ամբողջությամբ փլուզվել մինչև հիմքը։ Այս գործընթացը կարող է նպաստել սառցադաշտերի հալման արագացմանը և մեծացնել վտանգավոր բնական երևույթների՝ սելավների, փլուզումների ու քարաթափումների հավանականությունը»:

Նոր ընձառյուծ՝ «Գնդասար» համայնքային բնապահպանական տարածքում (տեսանյութ)
147420.10.2026, 20:13
«Ծառի բնի յուրաքանչյուր գոյացություն հիվանդության ապացույց չէ»․ Քրիստինա Վարդանյան
76619.10.2026, 11:00
ՀՀ-ի և Ղրղզստանի միջև ստորագրվել է Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված համագործակցության հուշագիր
85318.10.2026, 02:06
«Երևանի օդի աղտոտվածության ազդեցությունը առողջության վրա վերջին ամսում համարժեք է 22.8 ծխախոտ ծխելուն». Արամ Գևորգյան
93416.10.2026, 21:54
«Ինչու է Ամուլսարի հանքն անթույլատրելի». Գեղամ Օհանյան
103714.10.2026, 18:30
Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե (լուսանկար)
105613.10.2026, 19:48
«Սա է ձեր հարկերով արվող «կանաչապատումը»». Քրիստինա Վարդանյան
123110.10.2026, 01:06
«Իսկ ո՞վ է որոշել, որ Շաքիի ջրվեժը պետք է «միացնեն» առավոտյան ժամը 11:00-ին». Շիրակ Բունիաթյան (տեսանյութ)
134407.10.2026, 01:06