«Մեզ պետք է օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն». Գարիկ Քեռյան

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվ այսպես ՀՀ Ազգային ժողովի գործունեության առաջին շաբաթները բավականին հակասական տպավորություններ ծնեցին հանրության շրջանում: Եվ իշխանության և ընդդիմության քաղաքական ուժերին ձայն տված մեր հայրենակիցները տարակուսած են: Պատճառը խորհրդարանում հնչող ելույթների բովանդակությունն է, ոճը և թեմատիկան: Առաջին գործը, որ ձեռնամուխ եղավ նորընտիր խորհրդարանը նախագահի, փոխնախագահների և հանձնաժողովի նախագահների ընտրությունն էր: Տրամաբանությունը թելադրում է, որ թեկնածուները ներկայացնեն իրենց աշխատանքի կազմակերպման սկզբունքները, նպատակները, ծրագրերը և այլն: Այս դեպքում հանրության և առաջին հերթին նրան ընտրող պատգամավորների համար պետք է, որ ճշտվեր թեկնածուի գործունեության բոլոր կողմերը: Այնինչ առաջին շաբաթները հագեցած էին իշխանության և ընդդիմության պատգամավորների սև փիառով: Մի պահ ինձ թվաց, թե գտնվում ենք նախընտրական փուլում, որի ժամանակ հասկանալի են մրցակցի վարկանիշը գցելուն նպատակաուղղված գործողությունները: Քաղաքական/ծրագրային/աշխատանքային սկզբունքներին նվիրված ելույթների ու հարց ու պատասխանի ժամանակ մենք տեղեկացանք, թե ով ինչ արել նախկինում, ում եղբայրն ու կինը որտեղ են աշխատում, ալան-թալանի մասին արկածային պատմություններ, ծաղրանքներ և վիրավորանքներ, առակներ և սպառնալիքներ: Իրավիճակը իսկապես շատ ճնշող է: Չէ, որ խորհրդարանական կառավարման համակարգում պառլամենտը բոլորովին այլ դիմագիծ պետք է ունենա: Իրավիճակից դուրս գալուն էր նպատակաուղղված պրն. Ռուբինյանի կարճ աշխատանքային պայմանավորվածությունը խմբակցությունների ղեկավարների հետ աշխատանքի ոճը փոխելու և ելույթներն ու հարցերը սահմանափակելու վերաբերյալ: Նորընտիր նապագահի այս քայլը հուսով ենք, որ ժողովրդի ընտրյալներին կբերի կառուցողական դաշտ: Մեզ պետք օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն: Գրական/գեղարվեստական/երգիծաբանական/ծաղրող խոսքը ժողովուրդը բավականին երկար ժամանակ լսել է և դրա կարիքը հիմա չկա»:

«Նիկոլը, Ալիևն ու Մակրոնն ամեն ինչ արեցին, որպեսզի Ռուսաստանը դուրս գա Արցախից». Մանուել Մանուկյան
2802:06
Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
15900:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
121Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
68Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
75Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
78Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
136Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
196Երեկ, 21:00