«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանն ինչու, խախտելով Եվրոպական դատարանի Մեծ պալատի «Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» (Károly Nagy v. Hungary, [GC], 56665/09), 2017 թվականի սեպտեմբերի 14-ի վճիռով արտահայտված դիրքորոշումը, վարույթ ընդունեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ հայցը։
«Կարոլի Նադն ընդդեմ Հունգարիայի» գործով Դիմումատուն Հունգարիայի Ռեֆորմիստական (կալվինական) եկեղեցու հովիվ էր, որի ծառայությունը եկեղեցական կարգապահական վարույթի արդյունքում ժամանակավորապես կասեցվել էր, այնուհետև՝ ազատվել էր ծառայությունից:
Նա պետական աշխատանքային և քաղաքացիական դատարաններում հայց է ներկայացրել՝ պահանջելով իրեն վճարել ծառայության ժամանակավոր կասեցման շրջանում չստացած սպասավորության վճարը (վարձատրությունը):
Դիմողի քաղաքացիական հայցն առաջին ատյանի դատարանի կողմից մերժվել էր, իսկ վերաքննիչ ատյանը թողել էր այդ որոշումն ուժի մեջ։ Հունգարիայի Գերագույն դատարանը բեկանել է ստորադաս դատարանների որոշումները և վարույթը կարճել՝ պատճառաբանելով, որ պետական դատարաններն ընդհանրապես իրավասու չեն քննելու գործը, քանի որ հոգևորականի և եկեղեցու միջև հարաբերությունները կարգավորվում են բացառապես եկեղեցական իրավունքով և չեն առաջացնում աշխարհիկ-քաղաքացիական իրավունքներ:
ՄԻԵԴ-ի Մեծ պալատը, անդրադառնալով դիմումատուի՝ արդարադատության մատչելիության իրավունքի (ՄԻԵԿ 6-րդ հոդվածի 1-ին կետ) խախտման մասին բողոքին, արձանագրել է, որ եկեղեցու ներքին օրենքներին ու կանոններին առնչվող հայցերը չեն կարող լուծվել պետական մարմինների կողմից: Դատարանն ընդգծել է, որ պետական դատարանները պարտավոր են հարգել եկեղեցու ինքնավարությունը և իրավասու չեն քննելու այն վեճերը, որոնք վերաբերում են եկեղեցական իրավունքով կարգավորվող հարաբերություններին: Քանի որ դիմումատուի հայցն ուներ եկեղեցական, այլ ոչ թե քաղաքացիաիրավական բնույթ, Դատարանը եզրահանգել է, որ դիմումատուն չի ունեցել «իրավունք», որը կարող էր ճանաչվել Հունգարիայի ներքին օրենսդրությամբ, և, հետևաբար, ՄԻԵԴ 6-րդ հոդվածը կիրառելի չէ»:

Հայաստանն առաջատարներից է այն երկրների ցանկում, որոնք հաճելիորեն զարմացրել են ռուս զբոսաշրջիկներին
8419:16
«Միայն քաղաքական կոնտեքստում է հնարավոր հասկանալ, թե ինչու վարույթ ընդունվեց Եկեղեցու դեմ հայցը». Արթուր Ղամբարյան
5718:54
Մալիշկայում 10 օր է՝ դիմակավորված անհայտ անձը գիշերներն անհանգստացնում է ամբողջ գյուղը
9918:36
«Լավատեսությամբ, հույսով և հավատով շարունակենք կերտել ու ամրապնդել մեր հայրենիքը». Գարեգին Բ
8717:00
Քրեական դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանի լիազորությունները դադարեցվեցին
10416:42
«Փարվենք բարուն և մեր կռնակը դարձնենք դեպի չարը». Միքայել Սրբազանի քարոզը (տեսանյութ)
8216:36
Իրանը 30,000 դոլար պարգև է առաջարկել գերի վերցված կամ սպանված յուրաքանչյուր ամերիկացի զինվորի համար
26216:25
«Մեզ պետք է օրենսդիր բարձրագույն իշխանության աշխատանքի արդյունավետություն». Գարիկ Քեռյան
8115:24