«Կայսրություններն իրենց կենսական կարևորության գոտիներում դառնում են առավել վտանգավոր, երբ թույլ են». Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լսում ես՝ հանրությանն են մատուցում, թե՝ Ռուսաստանն այսօր այն վիճակում է, որ Հայաստանը կարող է շատ հեշտ դիմակայել ճնշումներին։ Ասել կուզի՝ Ռուսաստանը թույլ է, իսկական ժամանակն է․․․։
Սա քաղաքական տգիտություն է։ Տգիտություն է առաջին հերթին այն պատճառով, որ կայսրություններն իրենց կենսական կարեւորության գոտիներում դառնում են առավել վտանգավոր հենց այն ժամանակ, երբ թույլ են կամ թուլանում են։ Սա պարզապես։ Իսկ ընդհանրապես, Ռուսաստանի թուլության միտքը Հայաստանում տարածում են մարդիկ, որոնք նույն այդ միտքը ակտիվ գեներացնում էին 2022 թվականին՝ ռուս–ուկրաինական պատերազմի առաջին ամիսներին, երբ Ռուսաստանը «գցվելով» Ստամբուլում՝ հետագայում կրում եմ ռազմական մեծ վնասներ։
Ահա այդ մարդիկ ոչ միայն հանրությանն էին համոզում, թե Ռուսաստան այլեւս ըստ էության չկա, այլ նաեւ իշխանությանը, առավելագույնը անելով, որպեսզի կատարվի խաղադրույք հենց Ռուսաստանի չլինելու վրա։ Դրա ծանրագույն հետեւանքը եղավ այն, որ Ռուսաստանը կա, փոխարենը չկա Արցախը։
Եվ հիմա, երբ նույն կոնտինգենտը սկսել է ակտիվ հավաստիացումը Ռուսաստանի թուլության և «Հայաստանի համար իսկական ժամանակն է․․․»–ի մասին, մնում է միայն տագնապել՝ մեղմ ասած։ Բայց, իհարկե նաեւ դիմադրել այդ վտանգավոր մտքերին»։

«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
8403:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
22100:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
174Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
118Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
119Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
289Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
114Երեկ, 19:18
«Խցանումները հետևանք են մի շարք խնդիրների, որոնց լուծումը պահանջում է քաղաքական կամք». Գոռ Մադոյան
122Երեկ, 17:48