«Էկոպարեկների ներկայությունը կարող է նոր խնդիր բերել մեր անտառներին». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «1990-ական թվականների սկզբներին, ինչպես Հայաստանի մյուս անտառային հատվածները, այնպես էլ մեր գյուղի ու մեր Նոյեմբերյանի շրջանի հանդերը ծառահատվում էին:
Ցուրտ էր, մարդիկ պետք է տաքանային:
Նայում էի մեր անտառներին ու մտածում, որ մի քանի տարի հետո մեր գյուղի շուրջ 2500 հեկտար անտառներից ոչինչ չի մնալու:
1994-1995-ին, երբ մեր իշխանությունները լուծեցին էներգետիկ խնդիրները, դադարեցվեց ծառահատումը: Այսօր, 30 տարի անց, այդ հատված անտառների տեղում այնպիսի նոր ու ջահել ծառեր են բարձրանում՝ հաճարիներ հիմնականում, որ հավեսդ գալիս է:
Մեր կառավարությունն այսօր մտցրել է Էկոպարեկի համակարգը:
Անկասկած, անտառը պետք է պահպանվի, ոչ ոք իրավունք չունի գողություն անել, ծառ հատել:
Բայց այս Էկոպարեկների ներկայությունը կարող է նոր խնդիր բերել մեր անտառներին, եթե այն չկառավարվի:
Երբ դու ունենում ես այգի, այդ այգին ցանկապատում ես, որ գողերը չմտնեն քո տարածք, բայց այգու ծառերը չես մշակում, մեկ-երկու տարում այգիդ դառնում է անանցանելի, վայրի տարածք:
Նույնը անտառների հետ է լինելու, եթե դրանք չկառավարվեն:
Այսօր իսկ արդեն որոշ ճանապարհներ դժվարանցանելի են դառնում, քանի որ գյուղացիները վախենում են պարեկներից, անտառ չեն գնում, ճյուղ չեն կտրում:
Մի քանի օր առաջ երեք կիլոմետր տարածքը, որ անցել եմ 1000 անգամ, չէի կարողանում անցնել, քանի որ մոշենին ու մյուս բույսերը արդեն փակել էին ճանապարհը:
Էկոպարեկի ներդրամանը բացարձակապես դեմ չեմ, բայց շատ քիչ է միայն անտառը կողքից հսկելը»:

Ձերբակալվել են «Օշականցի Գևորիկն» ու «Զապը»
3814:12
«Մոսկվայում նստած՝ նեղվում ա, որ «ղարաբաղցիները» լցվել են մեր երկիր»․ Արամ Գևորգյան
4214:06
Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»
8609:06
Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ. «Հրապարակ»
9609:00
Ավետ Կոնջորյանի շուրջ պատմությունը ՔՊ-ում նոր փուլ է մտնում. «Ժողովուրդ»
9108:54
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա (լուսանկար)
9308:18
«Ազգային վերածնունդը միայն իշխանություն փոխելով չի սկսվում, այլ նաև հայրենիքի հոգևոր վերակերտումով»․ Սամվել դպիր Գրիգորյան
10902:06
«Ես կոնկրետ պատասխան չեմ ստացել Patriot հրթիռների մասին իմ խնդրանքի վերաբերյալ». Զելենսկի
23200:30