«Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ըստ ՔՊ-ական Ղազարյան Թագուհու՝ «Հայաստանում, Երևանում, մեկ աշակերտի վրա տարեկան ծախսվում է 20 միլիոն դրամ»: ՔՊ-ականն ասում է, որ այդ գումարը պետք է օպտիմալ ծախսել, քանզի «մենք 20 միլիոնի արդյունք չենք ունենում այն դպրոցներում, որտեղ մեկ երեխայի վրա ծախսում ենք այդքան գումար»:
Իսկ ի՞նչ արդյունք ունենք Ղազարյան Թագուհուց տարեկան շուրջ 24 միլիոն դրամի դիմաց:
Եկեք իրավիճակին նայենք հարկատուի աչքերով և համեմատենք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների՝ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ղազարյան Թագուհու վերջին հայտարարագրերի համաձայն՝ նրա տարեկան եկամուտը կազմում է շուրջ 23.9 մլն դրամ: Ավելին՝ 2022 թվականին Ղազարյան Թագուհին «ԱՐՄ ԿՈՆՍՏՐԱԿՏ» ՍՊԸ-ից, միանձնյա սեփականության իրավունքով ,Երևանի բազմաբնակարան բնակելի շենքերից մեկում ձեռք է բերել բնակարան, որն արժի 27 մլն 750 հազար դրամ։
Այժմ եկեք համեմատենք. Հայաստանի հերոս-հարկատուներն (ըստ Նիկոլ Փաշինյանի) մեկ աշակերտի վրա ծախսում են տարեկան 20 միլիոն դրամ (ըստ Ղազարյան Թագուհու), իսկ Ղազարյան Թագուհու վրա ծախսում են 20%-ով ավելի գումար:
Նախ՝ անձամբ ես չեմ հավատում Ղազարյան Թագուհու ներկայացված թվին: Սակայն, եթե նույնիսկ պատկերացնենք, որ Հայաստանը մեկ աշակերտի վրա ծախսում է 20 միլիոն դրամ, ապա դա շատ ավելի լուրջ ներդրում է, քան Ղազարյան Թագուհու վրա տարեկան շուրջ 24 միլիոն դրամի ծախսը»:

«Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, իսկ Փաշինյանը և ՔՊ-ն ժողովրդին խաբում են չեղած խաղաղությամբ»․ Ոսկան Սարգսյան
8400:18
Քաղցրաշենի մանկապարտեզը երկու օրով կփակվի՝ օձի հայտնվելուց հետո
89Երեկ, 23:12
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
98Երեկ, 20:48
#CBS-ը հրապարակել է Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ բազաներում վնասների լուսանկարները (լուսանկար)
290Երեկ, 18:13
«ՀՀ ամենաաղքատ մարզում 15 հազար աշխատատեղի կորստի վտանգ կա». Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
139Երեկ, 10:24
Քիմ Քարդաշյանը 2016 թվականի կողոպուտի գործով խորհրդանշական փոխհատուցում է ստացել
359Երեկ, 09:49
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ (լուսանկար)
130Երեկ, 08:18
Մոսկվայում դատում են «Սպայկա-Ռուս»-ի հայ ղեկավարներին
168Երեկ, 00:30