Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ «Ժողովուրդ»

Պաշտպանության նախարարությունում շարունակվում են կադրային փոփոխությունները, և, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, դրանց արդյունքում համակարգից հեռանում են նաև ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող մի շարք պաշտոնյաներ։
Մասնավորապես, նախօրեին պաշտոնից ազատվել է Ռազմական ոստիկանության վարչության պետ Աշոտ Զաքարյանը, ում փոխարեն ոստիկանության գեներալ Արամ Հովհաննիսյանը նշանակվեց։ Զաքարյանը Անդրանիկ Քոչարյանի մտերիմներից է և նրա հետ ունեցել է ընկերական հարաբերություններ։
Սակայն սա միակ փոփոխությունը չէ։ Երեկ ավարտվեց նաև պաշտպանության նախարարի խորհրդականներ Մելիքսեթ Պողոսյանի և Ռազմիկ Պետրոսյանի պաշտոնավարումը։ Նրանք ևս երկար տարիներ համարվել են Քոչարյանի մերձավոր շրջանակի ներկայացուցիչներ։
Հատկանշական է, որ ՊՆ-ից հեռանալուց առաջ Մելիքսեթ Պողոսյանը և Ռազմիկ Պետրոսյանը պարգևատրվել են գերատեսչական մեդալներով։ Այսինքն՝ նրանց պաշտոնավարման ավարտը տեղի է ունեցել ոչ թե սկանդալային հեռացման, այլ համակարգից դուրս գալուն նախորդած պարգևատրման ֆոնին։ Հիշեցնենք, որ Մելիքսեթ Պողոսյանը Սյունիքի նախկին մարզպետն է, իսկ Ռազմիկ Պետրոսյանը՝ Ապարանի նախկին քաղաքապետն է, Արագածոտնի նախկին մարզպետը և ռազմական կրթություն չունի։
Այդուհանդերձ, ՊՆ-ում տեղի ունեցող կադրային փոփոխությունների ընդհանուր պատկերը ուշագրավ է։ Մասնավորապես, Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչությունում մեկը մյուսի հետևից ավարտվում է այն պաշտոնյաների պաշտոնավարումը, որոնք այս կամ այն կերպ կապվել են ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ, այժմ շարքային պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հետ»։

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
2916:06
«Կիևը գիտի, թե ինչ որոշումներ են պետք՝ խաղաղության հասնելու համար»․ Պեսկով
5615:48
«Դիմել եմ քաղաքական 15 ուժի»․ Կարապետ Պողոսյան
5315:24
«Ադրբեջանցիները պատրաստվում են «խաղաղությանը»»․ Նարեկ Կարապետյան
6614:00
««Արևմտյան Ադրբեջանի համայնքն» աշխատանքային խումբ է ստեղծել՝ Հայաստանի տարածքում աղվանական ժառանգությունն ուսումնասիրելու համար»»․ ադրբեջանական ԶԼՄ
6813:42
«Կոշտ պայքար է սկսվում ԱՄՆ ու ԵՄ միջև՝ Արկտիկայի համար»․ Հակոբ Բադալյան
6813:30
«Փաշինյանի դեպքն ամբողջվին տեղավորվում է հեդոնիզմի տիրույթում»․ Արմեն Հովասափյան
7113:24
«Մնում է պարզել՝ այս երկուսը ո՞ր կամ ո՞ւմ հայրենիքին են մատուցել նման ծառայություն»․ Արեգ Սավգուլյան
6813:12