«Ադրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին»․ Human Rights Watch

Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ ինքը և ևս 18 հայ բանտարկյալներ զրկված են ընտանիքի հետ կանոնավոր կապից, բժշկական հետազոտություններից և ադրբեջանական օրենսդրությամբ նախատեսված այլ իրավունքներից, գրում է Human Rights Watch-ը։
Սեպտեմբերի 16-ին ձայնագրված և երկու օր անց հրապարակված ուղերձում Վարդանյանը դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային։ Նա ասել է, որ «Ումբակի» բանտում որոշ բանտարկյալներ հեռախոսազանգերի հնարավորություն չեն ստանում, իսկ տեսազանգեր կատարելու հնարավորություն չունի նրանցից ոչ ոք։ Նա նշել է, որ բանտարկյալներին շաբաթական մեկ անգամ ընդամենը 20-40 րոպե են թույլատրում բացօթյա զբոսանքի դուրս գալ՝ օրական մեկ ժամի փոխարեն։
Սեպտեմբերի 19-ին Ալիևայի գրասենյակը հերքել է բանտարկյալների իրավունքների խախտման վերաբերյալ պնդումները։
Բանտարկյալների կապն ընտանիքների հետ ավելի է դժվարացել, երբ Ադրբեջանի կառավարությունը 2025 թվականի սեպտեմբերին փակել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակությունը երկրում։ ԿԽՄԿ-ն հայտնել է, որ Ժնևում գործող ներկայացուցիչներն անցյալ տարվա դեկտեմբերին են այցելել կալանավորվածներին, առանձնազրույցներ ունեցել նրանց հետ, նրանց ընտանիքների հետ կապ հաստատելու հնարավորություն ստեղծել և գնահատել նրանց նկատմամբ վերաբերմունքն ու պահման պայմանները։ Սակայն այժմ այցելություններն ավելի հազվադեպ են դարձել։
«Ադրբեջանը պետք է ապահովի, որ բոլոր բանտարկյալները կարողանան կանոնավոր կապ պահպանել իրենց ընտանիքների հետ, ստանալ նամակներ և թույլատրված ծանրոցներ, անհրաժեշտ բժշկական օգնություն և ամենօրյա բավարար ժամանակով բացօթյա զբոսանք։ Անհրաժեշտ է նաև ԿԽՄԿ-ին թույլ տալ կանոնավոր կերպով այցելել հակամարտության հետ կապված կալանավորված անձանց», - գրում է Human Rights Watch-ը։

«Ազգային ինքնությունը պարտադիր է պահպանել, այլապես հաջորդ մեծ տեղահանումն անվերադարձ է լինելու». Նաիրի Հոխիկյան
3901:06
«COP17՝ հանուն բնության, բայց ոչ՝ Շիկահողի». Դավիթ Գալստյան
3800:54
Մասկը Քոնգրեսի ընտրություններից առաջ հանրապետականներին նվիրաբերել է ավելի քան 276 միլիոն դոլար
7300:36
«Չկա Yandex, չկա տրանսպորտի քարտեզ. ի՞նչ կապ ուներ տրանսպորտը Yandex-ի հետ». Սամվել Հայրապետյան
5700:06
Շինարարների փողոցում կրպակների քանդումը ժամանակավորապես դադարեցվեց (տեսանյութ)
64Երեկ, 23:42
«Այ բուդկի պաշտպան». Աջափնյակի ղեկավար Սերոբ Սարգսյանը՝ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
64Երեկ, 23:30
«Էս կնոջ արարքը հենց այն է, ինչ չի ուզում նիկոլիզմը, բայց օդ ու ջրի պես անհարժեշտ է մեր պետությանը». Արսեն Օհանյան
61Երեկ, 23:12
«Իրենց երեխեքը պիտի լինեն, իրենք իմ տեղը լինեն, որ հասկանան՝ ինչ ցավ է». Անի Ավետիսյանը՝ Նիկոլ Փաշինյանին ու նրա աջակիցներին (տեսանյութ)
67Երեկ, 23:00