Ծառուկյանի առյուծներին խնամողին առաջարկ է արվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրվում է. «Շաբաթներ առաջ Գագիկ Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգուց առգրավվեցին և Երևանի կենդանաբանական այգուն ի պահ տրվեցին 4 վագր, 3 առյուծ (որից մեկը քնեցումից չարթնացավ), 9 կոկորդիլոս և 13 կարապ։ Համացանցում առյուծի անկման միջադեպը բուռն քննարկումների ու քննադատության առիթ դարձավ։ Քննարկումների առանցքում էր նաեւ կաթնասուններին սթրեսի ենթարկելու հարցը, քանի որ դրանք մշտապես գտնվել են նույն անձի՝ նույն խնամողի խնամքին։ Երևանի կենդանաբանական այգին, արձագանքերով քննարկումներին, Ծառուկյանի մասնավոր կենդանաբանական այգու խնամողին հրավիրեց աշխատել այգում, որպեսզի նա մասնակցի կենդանիների խնամքի գործին։
Մեզ հետ զրույցում «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի գիտական գծով փոխտնօրեն Աշոտ Ասլանյանը նշեց, որ այդ անձի հետ արդեն համագործակցում են։ «Տվյալ խնամողին առաջարկություն արվել է ոչ թե այն պատճառով, որ այգին չունի համապատասխան մասնագետներ, այլ ուղղակի որ չստացվեր, որ տվյալ խնամողը զրկվում է աշխատանքից, կամ որպեսզի վստահ լինեին, որ կենդանիներն ունեն իրենց ծանոթ խնամող։ Այո, իրեն հրավեր արվել է, ինքը ներկայում համագործակցում է կենդանաբանական այգու հետ, բավականին հարմար գրաֆիկով՝ մեզ մոտ պայմանագրային աշխատակից է»։

«Կլիմայի տաքացումը միջատներին մղում է դեպի լեռներ, սակայն այնտեղ նրանց սպառնում է թթվածնի պակասը»․ Լևոն Ազիզյան
18601:06
«Անփույթ շինարարությամբ կարճացրել են բարձրարժեք ծառերի կյանքը»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
66708.09.2026, 11:00
«Ատլանտյան օվկիանոսում ամենահանգիստ փոթորկային սեզոնը կարող է գրանցվել»․ Լևոն Ազիզյան (լուսանկար)
73107.09.2026, 13:06
«Ընդամենը 30 տարի առաջ այստեղ հնարավոր էր դահուկավազք անել ամռանը». Լևոն Ազիզյան
78606.09.2026, 17:00
«Երկրի մակերևույթի գլոբալ միջին ջերմաստիճանն արդեն 27-րդ օրն անընդմեջ գերազանցում է տվյալ օրվա նախկին ռեկորդը». Լևոն Ազիզյան
78006.09.2026, 14:42
«Կատալպան Երևանի փողոցներում տնկելը հանցանք է միջավայրի, բնակչության առողջության նկատմամբ». Քրիստինա Վարդանյան
88203.09.2026, 11:00
«Հերթական խայտառակ վիճակը, այս անգամ՝ Ազատի ջրամբարում». «Սպիտակ ջոկատ» (լուսանկար)
110630.08.2026, 22:54
«Թափառող շների ոհմակը դարձել է ծայրահեղ ագրեսիվ, հարձակվում է երեխաների վրա». ահազանգ
111330.08.2026, 21:18