Գեղարքունիքի մարզպետը կիսատ է թողել ուսումը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Գեղարքունքի մարզպետ Կարեն Սարգսյանին հարցում եմ արել․ «Ձեր կենսագրության մեջ գրել եք․ «2016թ-ին ընդունվել է Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժինը (անավարտ)»: Մտադի՞ր եք Մոսկվայի այդ բուհն ավարտել, եթե այո՝ ե՞րբ»։ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, Մոսկվայի մարզային իրավունքի և կառավարման ինստիտուտի Մենեջմենթի բաժնում չի շարունակել ուսումը և մտադիր չէ ավարտելու»։
Մարզպետ Կ․ Սարգսյանի կենսագրության մեջ գրված է, որ նա 2002-2008թթ. սովորել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում, 2009-2015թթ. Մոսկվա քաղաքում զբաղվել է անհատ ձեռներեցությամբ, 2018թ. առաջադրվել է Ազգային ժողովի պատգամավորի թեկնածու՝ «Իմ քայլը» դաշինքի կողմից: Իսկ թե 2015-ից մինչև 2018 թվականներն ինչով է զբաղվել, հայտնի չէ՝ կենսագրության մեջ 3 տարվա բաց կա»:

Մշակողները վախենում են, որ «արհեստական բանականության ապստամբությունը» կսկսվի 6-12 ամսից. Axios
10000:18
Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
85Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
49Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
59Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
73Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
121Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
175Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
88Երեկ, 20:24