«Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջերս մի ռեստորան-հյուրանոցային հանգստի գոտում էի։ Այնպես ստացվեց, որ սեփականատիրոջ հետ ծանոթացանք ու զրույցի ընթացքում ասեցի՝ «Մեծ, բազմամիլիոնանոց ներդրում ես արել, ու որ պրոդուկտդ թիրախային խումբը ճիշտ ընդունի, լավ կլինի բարձրացնես նաև սննդի ու սպասարկման որակները»։
Զարմացած՝ «Թե բա՝ էս ինչ էս ասում, էն օրը կողքի օբյեկտների տերերին հրավիրել էի, ու բոլորը ասում էին՝ էսի վերջն ա»։ Դե ասեցի՝ քո գործն ա, կարաս իրանց հավատաս, կարաս՝ ինձ։
Մեր երկրի ամենամեծ խնդիրներից մեկը քննադատական մտքի դեֆիցիտն է։ Գերիշխում է դոֆամինային միտքը։ Դաշտում առկա քիչ թվով քննադատական մտածողության կրողների վրա էլ հարձակվում ու հոշոտում են։ Հիշեք զորահանդեսը, իսկ մի քանի օր առաջ՝ նաև ԱԲ գործարանը։
Քննադատական մտածողությունը կոչում են նաև աճի հորմոն, որովհետև՝ լինի անձնական, բիզնեսի, թե երկրի մակարդակում, այն ստեղծում է հաջողության երկու գլխավոր նախապայմանները։
1. Ավելի բարձր նշաձողի սահմանում։ Քննադատական, այդ թվում՝ ինքնաքննադատական մոտեցումը, ստիպում է միշտ նշաձողը սահմանել ավելի բարձր, քան ներկա կարգավիճակն է։
2. Իրականության ընկալում։ Քննադատական մոտեցումը թույլ չի տալիս կտրվել իրականությունից և բարձրացնում է ռացիոնալիզմի մակարդակը։
Ասում ա՝ «պայթում եք էլի, որ մենք բանակ ունենք»․․․ Դուք ունեցեք, ունեցեք»։

Բելառուսը ԶՈՒ սպառազինության մեջ ներդրել է լազեր, որը կարող է հարյուրավոր մետրեր հեռավորությունից այրել անօդաչու թռչող սարքեր
30Երեկ, 23:54
Հակոբ Շարբաթյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Ռոմիկ Հարությունյանը՝ փոխչեմպիոն
28Երեկ, 23:36
«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
53Երեկ, 22:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
68Երեկ, 21:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
117Երեկ, 21:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
169Երեկ, 21:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
86Երեկ, 20:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
159Երեկ, 20:06