Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +25 °C

«Մենք դա չենք թողնի նրանց խղճին». Զախարովան` Ադրբեջանի և ՀՀ-ի` Ուկրաինայի հետ մերձեցման մասին

«Մենք դա չենք թողնի նրանց խղճին». Զախարովան` Ադրբեջանի և ՀՀ-ի` Ուկրաինայի հետ մերձեցման մասին
45
Այսօր, 19:54

Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան պատասխանեց հարցին, որը վերաբերում էր Զելենսկու հայտարարություններին՝ կապված Ադրբեջանի ու Հայաստանի հետ մերձեցմանը: «Մեր հասարակությունն անվերապահորեն անընդունելի է համարում նախագահ Զելենսկու ռեժիմի հետ սիրախաղը, հատկապես, երբ դա արվում է մեր գործընկերների և դաշնակիցների կողմից։

Մենք, անշուշտ, դատապարտում ենք Կիև կատարած այցերը և ահաբեկիչների պարագլուխների հետ եղբայրացումը։ Նրանք բացահայտ հայտարարում են ռուսական ամեն ինչ ոչնչացնելու իրենց նպատակի մասին, ամեն օր գնդակոծում են մեր երկրի քաղաքացիական օբյեկտները և սպանում խաղաղ բնակիչների՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև այլ պետությունների, այդ թվում՝ ԱՊՀ անդամ երկրների քաղաքացիների։ Բացի այդ, նրանք սարսափելի ոճրագործություններ են կատարում և արդարացնում հիտլերյան Գերմանիայի բանդերական աջակիցներին։ Ի դեպ, հենց այդ նույն Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար իրենց կյանքն են տվել Խորհրդային Միության բոլոր հանրապետությունների ու ազգությունների միլիոնավոր քաղաքացիներ։

Բացարձակապես անհնար է հասկանալ, թե հանուն ինչի է պետք հյուրընկալել ուկրաինական խունտայի ներկայացուցիչներին, նրանց հետ մասնակցել քաղաքականացված, այսպես կոչված, հավաքներին, և դեռ մի բան էլ ամբիոն տրամադրել՝ Ռուսաստանի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար։ Սրան լուռ հետևե՞լ, թե՞ երես թեքել ու ձևացնել, թե չենք լսել կամ չենք տեսել։

Կարող էի ասել՝ պետք է թողնել իրենց խղճին, բայց մենք չենք թողնի։ Մենք, անշուշտ, կոչ ենք անելու նրանց խղճին, բայց չենք ձևացնի, թե այս ամենը չենք նկատում։ Որովհետև նրանք պետք է լիովին հաշիվ տան իրենց, թե ինչ ռիսկերով է հղի նման քաղաքականությունը, այդ թվում՝ մեր երկրի հետ հարաբերությունների համատեքստում։

Ակնհայտ է, որ Կիևի լիովին սնանկացած բռնազավթիչին վայել չէ խոսել այլ երկրների անկախության մասին։ Նրանց կառավարման հետևանքով Ուկրաինան վերջնականապես կորցրեց (թեև ինձ դուր չի գալիս այս ձևակերպումը, ես կարծում եմ, որ հենց Զելենսկին է Ուկրաինային զրկեց) անկախության վերջին նշույլները և լիովին նստեց արևմտյան հովանավորների ֆինանսական, տնտեսական ու ռազմատեխնիկական «ասեղի» վրա։ Նա երկիրը տասնամյակների կախվածության մեջ գցեց, ոչնչացրեց այն ամենը, ինչ կոչվում էր ժամանակակից ուկրաինական պետականություն, որը նոր էր ձևավորվում և առաջին քայլերն էր անում 20-րդ դարի վերջին ու 21-րդ դարի սկզբին։

Նա ամեն ինչ ոչնչացրեց։ Ամեն ինչ բառացիորեն աղավաղեց ու ապականեց»,- հայտարարել է Զախարովան:

«Մենք դա չենք թողնի նրանց խղճին». Զախարովան` Ադրբեջանի և ՀՀ-ի` Ուկրաինայի հետ մերձեցման մասին
«Մենք դա չենք թողնի նրանց խղճին». Զախարովան` Ադրբեջանի և ՀՀ-ի` Ուկրաինայի հետ մերձեցման մասին