Հինգշաբթի, 20 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` Տիգրանաշենն էլ տանք, պրծնենք, մենք այստեղ ֆեստիվառներ անենք». Արթուր Խաչատրյան

«Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` Տիգրանաշենն էլ տանք, պրծնենք, մենք այստեղ ֆեստիվառներ անենք». Արթուր Խաչատրյան
37
Այսօր, 20:36

ԱԺ-ի միջանցքում լրագրողների հետ ճեպազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Ադրբեջանւ տարածքի մասին այսօր ասված հայտարարություններին, տարակուսեց. «Չգիտեմ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանն իր վրա վերցրել սինոպտիկի պարտավորություններ և Կասպից ծովի՝ բարձրանալու և նվազելու մասին է խոսում։ Այսօր Կասպից ծովը նվազում է, հետո՞ ինչ։ Եվ ՀՀ գործադիր մարմնի ղեկավարն այլ խնդիր չունի, քան Ադրբեջանի տարածքի փոփոխությունների մասին խոսե՞լը։ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ևս մեկ անգամ վկայում են, որ ինքը հայ ազգի, հայ ժողովրդի շահերի հետ որևէ առնչություն չունի»:

Հիշեցնենք նաև, որ Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ Արարատի մարզում գտնվող Տիգրանաշեն գյուղը դարձյալ ադրբեջանական անունով Քյարքի անվանեց՝ պնդելով, թե այն «Հայաստանի տարածք չէ»։

Ի պատասխան Արթուր Խաչատրյանն ասաց․ «Տիգրանաշենը ՀՀ-ի համար ունի կենսական նշանակություն։ Հասկանում եք, չէ՞, եթե ադրբեջանցիները գան ու Տիգրանաշենում ռազմական բազա դնեն, ի՞նչ է տեղի ունենալու։ Եթե հանկարծ ռազմական հենասյուն հայտնվի ՀՀ մեջտեղում, ի՞նչ է լինելու ՀՀ-ի հետԼ Այն Քյարքի անվանելով ինքը ճանաչում է Ադրբեջանի ինքնիշխանությունն այդ տարածքի վրա։ ՀՀ-ի կենտրոնում ադրբեջանական տարածքը կենսական ռիսկ է։ Նիկոլ Փաշինյանի միակ նպատակն է՝ տանք, պրծնենք, Ադրբեջանի հետ հարցերը լուծենք, իրենց բարեգթության վրա հույս դնենք, մենք էլ այստեղ ֆեստիվառներ անենք։ Մենք ասում ենք՝ չի եղել աշխարհում մի դեպք, երբ դիմացինի բարեգթությունը երաշխավորում է քո խաղաղությունը»։

«Նիկոլ Փաշինյանի նպատակը մեկն է` Տիգրանաշենն էլ տանք, պրծնենք, մենք այստեղ ֆեստիվառներ անենք». Արթուր Խաչատրյան