«ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագա՞ղթ Հայաստանից». Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարար, Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը գրել է. «Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պլանավորում է արցախցիների լրացուցիչ զանգվածային արտագաղթ Հայաստանից, քանի որ կառավարության հաստատված ծրագիրը նախատեսում է առաջիկա հինգ տարում միայն 10,000 ընտանիքի ապահովել բնակարանով:
Նայե՛ք կառավարության ծրագրի 5-րդ գլխի 4-րդ կետի 7-րդ ենթակետը՝ «Շարունակվելու է Ղարաբաղից տեղահանված 10 հազար ընտանիքի բնակապահովման ծրագիրը»:
Երբ բնակարանային ծրագիրը հաստատում էին 2024թ., հայտարարում էին, որ այն շուրջ 25,000 ընտանիքի համար է նախատեսված:
Այժմ մոտ 4,000 ընտանիք է օգտվել ծրագրից, իսկ ընտրությունների ժամանակ, երբ նման դրույթ կար ՔՊ նախընտրական ծրագրում, դեռ շուրջ 2,500 ընտանիք էր օգտվել: Ի դեպ, բնակարանային սույն ծրագրի գործունեության ժամկետն էլ նախատեսված է 2028թ. ավարտին, այսինքն՝ կառավարության ծրագրի ժամկետի կեսին:
Հիմա հիմնավոր հարց է ծագում, թե ինչ ճակատագրի են արժանանալու 25,000-ի մնացած առնվազն 11,000-12,000 արցախցի ընտանիքները, եթե կառավարությունը չի նախատեսում նրանց էլ ապահովել բնակարաններով՝ ի տարբերություն իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների:
Արդյո՞ք պլանը արտագաղթի խթանումն է, թե՞ ստանձնած պարտավորություններից հրաժարումը, թե՞ Արցախի ժողովրդի մի մասի վերադարձը հայրենի տներ»։

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
5321:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
14721:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8120:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14720:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
16619:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12418:36