«Կամ Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆեյք, կամ Տեր-Պետրոսյան Լևոնն է «безотчетник»». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հղում կատարելով Ալմա-Աթայի հռչակագրին, Փաշինյան Նիկոլը կրկին հայտարարեց, որ «Քյարքին Հայաստանի տարածք չէ, Բարխուդարլուն Հայաստանի տարածք չէ, և Յուխարի Ասկիպարան Հայաստանի տարածք չէ»:
Նախ՝ իսկ որտե՞ղ մնաց Սոֆուլուն: Պետության ղեկավարը պարտավոր է իմանալ աշխարհագրական տեղանունները: Բարխուդարլու տեղանունն օգտագործվում է բացառապես Սոֆուլու տեղանվանման հետ միասին: Թեպետ, Սոֆուլուն և Բարխուդարլուն տարբեր գյուղեր են եղել, սակայն ընդհանուր անկլավն անվանվում է Սոֆուլու/Բարխուդարլու: Եվ, եթե Փաշինյան Նիկոլը տալիս է միայն Բարխուդարլուի անունը, ապա հարց է առաջանում. իսկ որտե՞ղ մնաց Սոֆուլուն:
Բացի դրանից՝ ինչո՞ւ է Փաշինյան Նիկոլն անկլավների վերաբերյալ խոսելիս, մշտապես հիշատակում Ալմա-Աթայի հռչակագիրը: Դա, իհարկե, կարևոր փաստաթուղթ է, սակայն պակաս կարևոր չեն նաև ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի բազմաթիվ հրապարակային պնդումներն առ այն, որ տեղի է ունեցել անկլավների փոխանակում: Ի՞նչ է դա նշանակում: Արդյո՞ք ինչ-որ մեկը, օրինակ՝ Տեր-Պետրոսյան Լևոնը, պետք է պատասխան տա իր հրապարակային պնդումների համար: Հակառակ դեպքում ստացվում է, որ կամ Ալմա-Աթայի հռչակագիրն է ֆեյք, կամ՝ Տեր-Պետրոսյան Լևոնն է «безотчетник»: Առանց այս հակասության պարզաբանման հղում կատարել միայն Ալմա-Աթայի հռչակագրին նույնպես դասական անպատասխանատվություն է»:

«Գլխավոր վտանգն այն է, որ հասարակությունը սովորել է Երևանին ստուգել Բաքվի միջոցով». Լևոն Զարգարյան
122:54
«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
5321:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
10021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
14721:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
8120:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14720:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
16619:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12418:36