Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով

Փաստաբան Մարինե Ֆարմանյանը հայտնել է. «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմի գլխավոր հաշվապահ Նաիրա Ալավերդյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է ԱՐԴԱՐԱՑՆՈՂ հիմքով:
Կարգալույծներ Ասատրյան Ստեփանն ու Թախմազյան Արամայիսը իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ են տվել նախաքննության ընթացքում՝ մեղադրելով մեր վստահորդին միլիոնավոր դրամների հափշտակության մեջ: Մասնավորապես՝ Արամայիս Թախմազյանը նույնիսկ առերես պնդել է, որ Թեմից և Մայր Աթոռից իրեն հասանելիք գումարները շուրջ 5 տարի չեն վճարվել և այդ արարքը կատարվել է իմ և փաստաբան Վահագն Քեշիշյանի վստահորդի միջոցով:
ՍԱԿԱՅՆ ԱՅՍ ՍՈւՏԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵՑ:
Նախաքննության մարմինը 10 ամիս շարունակ ստուգել է Արամայիս Թախմազյանի և նրա կնոջ ( որն ի դեպ՝ նույնպես իրականությանը չհամապատասխանող ցուցմունք է տվել ) թվով 1262 բանկային գործարք և հետապնդումը դադարեցնելու որոշմամբ արձանագրել է, որ Թեմն ու Մայր Աթոռը այս անձանց գումարները կոպեկ առ կոպեկ վճարել են:
Արամայիս Թախմազյանը բացահայտվելուց հետո հայտնել է, որ այս դեպքով հիշողության հետ թյուրըմբռնում ունի և Մայր Եկեղեցուց ու Թեմից միլիոնավոր դրամները ստանալու պահերը, կենտրոնացած չլինելու պատճառով, լավ չի ընկալել...
Նախաքննության մարմինը նշել է, որ մեղադրանքը չի կարող հիմնվել Թախմազյանի հիշողության սահմանափակումների վրա:
- Արամայիս Թախմազյան, առավոտները շաքարաջուր խմի՛ր, հիշողությունդ կարգավորիր, որ մարդկանց քո պատճառով հանիրավի չկալանավորեն:
Իսկ այս հրեշավոր ստի պատճառով, մեր վստահորդ Նաիրա Ալավերդյանը ամիսներ շարունակ ապօրինի կալանք է կրել, առողջական խնդիրներ է ձեռք բերել, ֆինանսական կորուստներ է ունեցել, Նաիրա մայրը, չդիմանալով դստեր նկատմամբ հակաիրավական գործընթացին, տառապանքից և հիվանդության սրացումից մահացել է մի քանի ամիս առաջ՝ այդպես էլ չտեսնելով իր դստեր արդարացումը:
Բոլոր մեղավորների պատասխանի ժամը գալու է Աստծո և օրենքի առաջ»:

Մահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ Մալխասյանը
1422:12
«Հրահանգները շարունակվելու են, կալանավորողներն էլ կալանավորելու են»․ Երվանդ Վարոսյան
4821:54
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել
5721:42
ԲԴԽ-ն Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին զրկել է անձեռնմխելիությունից
6721:12
Ապօրինի հետապնդման ենթարկված, ապա արդարացված դատավոր Դավիթ Գրիգորյանին պետությունը փոխհատուցում կտրամադրի
8920:12
ՔՏՀԱՏՄ պաշտոնյաները, կաշառքի դիմաց, «չեն նկատել» խախտումները. գլխավոր մասնագետը կալանավորվել է (տեսանյութ)
8719:30
«Մեկնում եմ Կամբոջա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
10916:42
«Որևէ մայթանման հատված գերծանրաբեռնված Մեծարենցի վրա այդպես էլ չի նշմարվում»․ Վահե Գրիգորյան
11115:48