«100.000 արցախցի շարունակում է տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից». Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրել է. «Անշարժ գույքի շուկայում վերջին շաբաթների հերթական ակտիվության առաջին տուժողները կրկին արցախցիներն են։
Բազմաթիվ են ահազանգերը, երբ տան տերերը վարձակալ արցախցիներին տանից դուրս են հանում կամ կտրուկ բարձրացնում վարձավճարը՝ այլ, ավելի բարձր առաջարկ ունենալու պատճառով։
Այս ամենի գլխավոր պատասխանատուն իշխանություններն են, որոնք Արցախի բռնի տեղահանումից երեք տարի անց էլ դեռ չեն ապահովել արցախցիներին բնակարաններով։
Այս պահի դրությամբ պետական ծրագրերով բնակարան են ձեռք բերել 120.000 արցախցուց ընդամենը 19.000-ը՝ 16%-ը։
100.000 արցախցիներ շարունակում են տուժել Նիկոլ Փաշինյանի իշխանության անպատասխանատու քաղաքականությանից՝ արդեն նաև Հայաստանում։
Այս ամենն ունի մեկ նպատակ՝ անել ամեն ինչ, որ արցախցիները այս անգամ լքեն նաև Հայաստանը, սակայն ի պատիվ արցախցիների, նրանք համառ ու բարդ պայքարի գնով շարունակում են ապրել իրենց հայրենիքում։
Վարձով տուն տված մեր հայրենակիցներին խնդրում եմ ըմբռնումով մոտենալ վարձակալ արցախցիներին, իրենց համար այս դժվար ժամանակահատվածում շարունակենք մեր հոգատարության մի մասը նվիրել ամենադաժան ողբերգություն ապրած մեր քույրերին և եղբայրներին։

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
4121:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
8421:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
13421:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7420:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
14220:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15919:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
12318:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16418:06