«Բանակը, հասարակությունը անլուծելի թվացող մղձավանջում են, իսկ իշխանության ղեկին խցկվածը թմբուկ է զարկում». Տիգրան Աբրահամյան

ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Առնվազն մեկ ամիս է՝ բանակում միմյանց հաջորդող ողբերգական միջադեպեր են գրանցվում։
Այս ամենի պատճառահետևանքային կապերի մասին երկար կարելի է խոսել։
Դրանց մի մասին այս օրերին, շաբաթներին ու, առհասարակ, ընթացքում անդրադարձել եմ։
Այս ամենի մեջ պակաս սարսափելի չէ գործող ռեժիմի դատարկամիտ արդարացումները։
Իշխանությունն ամեն գնով պահող, պաշտոնի համար ամեն ինչի պատրաստ անձինք պատասխանատվությունից փախուստի դիմելու համար ամենազազրելիին են գնում։
Ամեն ինչի և բոլորի վրա դնում են պատասխանատվությունը՝ բակերից, դպրոցներից մինչև սովետական շրջանի բարքեր, իսկ իրենք, կարծես, այսպիսի դեպքերում մեղավորություն և պատասխանատվություն չունեն։
Դեռ չեմ ասում այն մասին, որ բանակը, հասարակությունը տևական ժամանակ է՝ անլուծելի թվացող մղձավանջում են, իսկ իշխանության ղեկին խցկվածը թմբուկ է զարկում, քեֆեր կազմակերպում, այս սեղանից այն սեղանն է անհոգ շրջում։
Սա էլ սրանց «լուծման բանաձևն» է»:

«Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով». Արմեն Այվազյան (լուսանկար)
1221:36
Yandex-ը վերականգնում է հասանելիությունը իր հիմնական ծառայություններին
4021:24
ԱՄՆ-ում հետաքննություն են սկսել Թրամփին բոյկոտ հայտարարած հեռուստաընկերությունների նկատմամբ
7021:00
«Մեկ շաբաթից այս տեղանքում արդեն կես մետր ձյուն կլինի». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
6820:24
«Վեց նման հարձակում, և Yandex-ը կմնա առանց ենթակառուցվածքների». Լեոնիդ Յուլդաշև
13120:06
«Այս պահից սկսած Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում ուժի մեջ է ԷՆԵՐԳԵՏԻԿ ԶԻՆԱՐԱԴԱՐ». Թրամփ
15119:18
«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
11818:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
16118:06