Հունաստանը Կրետեում տեղակայում է Patriot հրթիռներ՝ Իրանի սպառնալիքներից հետո

Հունաստանը Կարպատոս կղզուց Կրետե է տեղափոխել Patriot հակաօդային պաշտպանության մարտկոց՝ Սուդայի ռազմաբազայի տարածքում հակաօդային պաշտպանությունն ուժեղացնելու համար, հաղորդում է Kathimerini թերթը՝ հղում անելով Հունաստանի պաշտպանության նախարարության աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Կարպատոսում տեղակայված Patriot մարտկոցը Կրետե տեղակայելու որոշումը կայացվել է Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Եվրոպայում ամերիկյան բազաներին հարձակվելու սպառնալիքներից հետո։ Ազգային պաշտպանության նախարարությունը և Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբը բարձր պատրաստվածության վիճակում են անցյալ շաբաթվա սկզբից։ Այս քայլը կատարվել է սպառնալիքի մակարդակի և Հունաստանի տարածքում կարևորագույն օբյեկտների և ենթակառուցվածքների պաշտպանության հնարավոր միջոցառումների գնահատումից հետո։ «...Հասանելի տեղեկությունների համաձայն՝ համակարգը տեղակայվել է լուսաբացին, և առաջիկա մի քանի ժամվա ընթացքում այն կտեղակայվի Սուդայի ռազմաբազայի տարածքում»,- գրել է թերթը։ «Կաթիմերինին» նշում է, որ Կրետե հակաօդային պաշտպանության հրթիռները վերադարձնելու որոշումը հիմնված էր Իրանի զինանոցի հնարավորությունների գնահատման վրա, որը, ըստ Աթենքին դաշնակիցների կողմից տրամադրված տեղեկատվության, դեռևս ունի բավարար քանակությամբ բալիստիկ հրթիռներ՝ ավելի քան 2000 կմ անվանական հեռահարությամբ: Այս հրթիռները կարող են հարվածել Հարավարևելյան Եվրոպայի բազաներին և ենթակառուցվածքներին:

«Կենդանիները մի երկրից մյուս երկիր անցնելիս չեն դիմում վիզայի համար». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2415:36
«Մենք պատրանքներ չունենք, որ տարիներով կուտակված խնդիրները լուծվելու են մեկ համաժողովի ընթացքում»․ Օլեգ Դուլգարյան
3215:06
«Հայաստանում ներդրվել է հանցագործության նոր մշակույթ և դրա հեղինակը ՔԿ-ն է»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
4114:48
«Կենսաբազամազանության համաժողովով աշխարհին ի՞նչ եք ցույց տալիս, երբ ՀՀ-ում բնապահպանությունը ոտնահարված է»․ Ոսկան Սարգսյան
5614:12
«Մեքենաների թվի աճին զուգահեռ պետք է աճի նաև անվտանգության գիտակցումը»․ Հակոբ Բադալյան
6813:48
«Շատերի համար անհասկանալի է՝ երբ և ոնց է փոխվում համատիրության նախագահը». Արթուր Չախոյան (տեսանյութ)
6413:30
«Կենսաբազմազանությունից խոսողը պետք է միայն ծառեր տնկի, այլ ոչ թե կտրի»․ Վահան Բաբայան
7813:00
Նախագահները՝ գոլֆի մեքենաներով, թիկնապահները՝ վազելով (տեսանյութ)
9012:48