«Եզրահանգումներ՝ Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամների նկատմամբ մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ»․ Արթուր Ղամբարյան

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուսանողներիս (Անի Դարբինյան, Նարեկ Համբարձումյան) պահանջով հրապարակում եմ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների նկատմամբ ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական մեղադրանքի իրավաչափության վերաբերյալ AMICUS CURIAE BRIEF-ը:
ԵԶՐԱԿԱՑՈւԹՅԱՆ ԱՄՓՈՓԻՉ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
1) Դատական ակտի կատարմանը խոչընդոտելու հանցակազմի համատեքստում «կարգալույծ անելը» քրեաիրավական իմաստով հակաիրավական արարք չէ, քանի որ այն չի պատկանում քրեական իրավունքի կարգավորման առարկային, և հանդիսանում է բացառապես եկեղեցական կանոնական իրավունքով (Կանոնագիրք Հայոց, Եկեղեցու կանոնադրություն) կարգավորվող ակտ:
2) «Կարգալույծ անելուն» պետական (այդ թվում՝ քրեաիրավական) գնահատական տալը և դրան միջամտելը հակասում է ՀՀ Սահմանադրության 17-րդ, 41-րդ հոդվածներով, ՄԻԵԿ 9-րդ հոդվածով, ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքով և Վենետիկի հանձնաժողովի փաստաթղթերով երաշխավորված պետության և եկեղեցու անջատվածության սկզբունքին:
3) Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամների մեղադրանքում բացակայում է հանցակազմի օբյեկտիվ կողմը (կոնկրետ արարքը), քանի որ նրանք ներկայացրել են միայն կարգալույծ անելու մասին առաջարկություն, այլ ոչ թե կայացրել են կարգալույծ հռչակելու վերջնական որոշում:
4) Քրեական հետապնդման մարմինը ՀՀ ՔրՕ 507-րդ հոդվածին և հայցի ապահովման միջոցի մասին դատական ակտին տվել է տարածական մեկնաբանություն, քանի որ դատական ակտում «կարգալույծ անելն» ուղղակիորեն
արգելված չի եղել և հնարավոր չի եղել այն դուրս բերել նաև դատական ակտի intra legem analogia մեկնաբանման կանոնով (այն չի պատկանում դատական ակտով էքսպլիցիտ արգելված գործողությունների նույն դասին (ejusdem generis)):
5) Եթե դատարանը ձևականորեն հանգի այն եզրակացության, որ արարքը պարունակում է հանցակազմի հատկանիշներ, ապա այն պետք է ճանաչի որպես նվազ վտանգավոր (այլընտրանքային պատճառաբանություն)»:

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
1618:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
10318:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
5217:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5517:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
9417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6316:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7216:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12514:42