«Մեր գնդերեցները զորամասերում հենց այնպես չէին պտտվում». Արմեն Հարեյան

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մեր գնդերեցները զորամասերում հենց-ընենց չէին պտտվում ու ազգի հացը ձրի չէին ուտում։ Եվ երբ դու հեռացնում ես նրանց բանակից ու փակում ես այդ անչափ-կարևոր ծառայությունը արդյունքում ունենում ես այն ողբերգությունը, որի հետ մենք առնչվում ենք այս ծանր օրերին, երբ գրեթե ամեն օր զինվորի մահվան մասին ենք լսում։ Հունվարի վերջին դադարեցվեց գնդերեցներին ծառայությությունը բանակում։ Ու այս վերջին 8 ամիսների ընթացքում ըստ մամուլի հաղորդագրության ունենք 30-ից ավելի զինվորական մահերի ոչ մարտական պայմաններում։
Ցավոք մեր երիտասարդների մեծ մասը բանակ է գնում առանց համապատասխան դաստիարակության ու պատրաստության։ Ու ցավոք մեր ազգի մի մեծ մասի մոտ էլ ցանկացած իրավիճակում առաջին վերաբերմունքը ագրեսիան է։ Մեկը մեքենայով դեմդ կտրեց, ելնում կռիվ ես անում, մեկը ոտդ տրորեց, ելնում մահակներով ու քարերով կռիվ են անում, մեկը մի բան ասեց, ելնում իրար են ծեծում։ Ու ցավոք շատ շատերն թվում է թէ լավ տղա լինելը ուրիշի հաշվին հաստատվելն է՝ կամ նրան ծեծելով, կամ նվաստացնելով։ Արդյունքում ողբերգություն՝ համ սպանվածի տանը, համ էլ սպանողի։
Անցյալ տարիներին քանի անգամ առիթ եմ ունելցել տեսնելու մեր գնդերեցների շատ-կարևոր աշխատանքը։ Խոսում էին զինվորների հետ, դժվարին իրավիճակներում բացատրում, մխիթարում, հասնում։ Մեկը պրոբլեմ էր ունենում գնում խոսում էր գնդերեց քահանայի հետ, նա էլ հարցը մեծավարի ու Քրիստոնեական հոգով լուծում էր։ Մյուսը սթրեսի մեջ մխիթարանքի խոսք էր լսում գնդերեցից։ Զորամասերում հաճախ Պատարագներ էին մատուցվում, ու Աստծո ՇՆՈՐՀԸ ինչ որ կերպով գործում էր զորամասում ու մարդկանց կյանքում։ Իսկ հիմա, ոչ մի Պատարագի մասին չենք իմանում, այլ հակառակը՝ որ բանակային հոսպիտալներում էլ, ուր կան մատուռներ, այլևս Պատարագ չի մատուցվում, քանի որ փակել են գնդերեցների ծառայությունը։
Դե, մեր երեխաներն էլ շատ մեծերի պես մնացին առանց Պատարագի, առանց հավատքի ու մխիթարության, անդաստիարակ, անհամբեր ու ագրեսիվ։ 18-20 տարեկան տղաներ, զենքերը ձեռքերին, ու առանց հոգևոր արգելակների։ Տոռմուզ չկա։ Մենակ ագրեսիա։
Ստեղ լավ բան կլինի՞։
Խորը ցավով եմ գրում այս բաները, ու գիտեմ որ ոչ մի բան չի փոխվելու՝ ասողը կասի, բողոքողը կբողոքի, արդարացնողը կարդարացնի և այլն, բացի մի դեպքից։
Ձեզանից նրանք, ովքեր որ իսկապես հավատում են, որ մեր տառապանքն առանց Քրիստոսի չի դարմանվելու, ու մեր ցավերն առանց ՆՐԱ չի բժշկվելու, խնդրում եմ, երկյուղածությամբ ու հավատքով աղոթեք Տեր Հիսուս Քրիստոսին ու բուժում խնդրեք մեր հոգևոր հիվանդության համար։ Որովհետև ինչ որ մեր մտքերն են, այդպես էլ կլինի մեր կյանքը»։

«Ալիևի խամաճիկը ձերբակալություններով բանակում մահերի թեման է փորձում ցրել». Սամվել Ասլիկյան
622:00
«Դիմեք դատարան, ՀՀ կառավարությունը վաղ թե ուշ տիրանալու է Արցախի ներդրումային հիմնադրամի հաշվում առկա միջոցներին». Ռոման Երիցյան
1721:48
«Մեր գնդերեցները զորամասերում հենց այնպես չէին պտտվում». Արմեն Հարեյան
3421:36
«Ես աշխատում եմ, որ ընդդիմությունը ճառ ասի, իշխանությունն էլ քնի». Ալեքս Թովմասյան (տեսանյութ)
7019:54
«Կառավարությունը որևէ լիազորություն չունի եկեղեցականներին «առաջարկներ» և պահանջներ պարտադրելու»․ Գերագույն հոգևոր խորհուրդ
7019:42
ԱՄՆ-ն դեռևս հրաման չի տվել երկու էսկադրային ականակիրները վերադարձնելու վերաբերյալ
15219:30
Համացանցը հիշեցնում է 2017-ին Տիգրան Ավինյանի հոխորտանքն Ալիևի հասցեին
7319:00
Կասպից ծովի հյուսիսային մասում սկսել են ի հայտ գալ նոր կղզիներ (տեսանյութ)
16418:30