«Ալիևի խամաճիկը ձերբակալություններով բանակում մահերի թեման է փորձում ցրել». Սամվել Ասլիկյան

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բացի այն, որ ալիևի խամաճիկը ձերբակալություններով բանակում տեղի ունեցող մահերի թեման է փորձում ցրել, նա նախևառաջ, այսպիսով կոտրում է ռեսուրսային ընդդիմության թևերը, որպեսզի սահուն անցկացնի նոր Սահմանադրությունը և հանձնի այսպես կոչված «անկլավները»։
Այս ամենը Ռուսաստանի՝ մեր տարածքից նահանջի և թուրքերի ամրապնդման արտացոլանքն է։
Կյանքում չէի մտածի, որ Քոչարյանի նման հանցագործը կհայտնվի քաղբանտարկյալի կարգավիճակում։
Սա թուրքերի կողմից քաղաքական դաշտը դիմադրության համար անհրաժեշտ ռեսուրսներից մաքրելու հետևանքն է։ Այո՛, հենց ռեսուրսներից, այլ ոչ թե գործիչներից, քանզի գործիչներն իրենցով շարքային խամաճիկներ են։
Ու սրանում առաջին մեղավորները հենց այն ուժերն են, որոնք երկիրը հասցրին այն վիճակին, երբ հայտնվեց Նիկոլի նման մեկը, երբ ապավինեցին մեր անվտանգությունը, տնտեսությունը և պետական լծակները Ռուսաստանին, որը 2020 թվականից սկսած՝ թուրքերի հետ գործարքի գնալով, իր թուլացման և աշխարհաքաղաքական դասավորության պատճառով, ստիպված հեռանալով՝ փոխանցում է ամեն ինչ և Հայաստանը՝ թուրքերին։
Եվ այսօրվա դեպքերն, ինչպես նախկինում, զուտ շոու չէ։
Սա, նախևառաջ, Հայաստանը թուրքացնելու ճանապարհ է։

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
8218:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
12118:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
6317:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5917:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
10017:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6516:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7316:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
13014:42