Շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև

Օգոստոսի 27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ։
Հանրապետության տարածքում՝
Օգոստոսի 27-31-ին՝ գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օգոստոսի 27-31-ին առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան և արևելյան՝ 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25մ/վրկ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-30-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-9 աստիճանով։
Երևան քաղաքի օգոստոսի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 37.8C (2014թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 10.6°C (1992թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 24.5°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։

«Դավաճանության սկանդալի կենտրոնում». Մեգան Մարքլը ցանկանում է վերցնել երեխաներին և հեռանալ արքայազն Հարրիից
1618:36
«Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի». Զելենսկի
10318:06
Տաթևիկ Սողոյանն ու Հովհաննես Խուդոյանը պսակադրվել են (լուսանկար, տեսանյութ)
5217:54
«Yandex-ի հետ կապված՝ գրեթե ոչինչ չի աշխատում». Սամվել Հայրապետյան
5517:36
«Եվրոպական հանձնաժողովը ցանկանում է, որ ռուսների համար վիզաների տրամադրումը խստացվի 2027թ-ի հունվարից սկսած». #Politico
9417:00
«Երբ Մեծ կոմբինատորի և նրա թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, մեր կոչերը կհիշեք». Վարդան Բալյան
6316:42
«Քաոսն ու պատերազմի աշխարհագրության մեծացումը դեռ առջևում են». Արամայիս Աղաբեկյան
7216:00
«Հռոմի պապ Լևոն XIV-ի մոտ վաղ փուլի թոքային հանգույց է ախտորոշվել». #Reuters
12514:42