Հինգշաբթի, 27 օգոստոսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +26 °C

«Սա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»․ Տիգրան Աբրահամյան

«Սա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»․ Տիգրան Աբրահամյան
39
Այսօր, 17:12

«Չընտրել ընդդիմության թեկնածուին՝ ընդ որում երկրորդ անգամ՝ դա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»,- անդարադառնալով «Ուժեղ Հայաստան»-ի առաջադրած թեկնածու Իրինա Յոլյանի՝ ԱԺ Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ չընտրվելու հանգամանքին՝ ասաց խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։ Իսկ թե արդյոք Յոլյանին չընտրելը կապված է քրեական գործով անցնելու հանգամանքի հետ, Տիգրան Աբրահամյանը նշեց․ «Ես նստած եմ առաջին շարքում, որտեղ իմ կողքին պարոն Կարապետյանն է, ում նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է հարուցված, մյուս կողքիս Դավիթ Ղազինյանն է, ով ապօրինի կալանավորվել էր, մեջքիս հետևում՝ Մամիկոն Ասլանյանը՝ 3 տարվա ազատազրկամ է դատապարտված եղել․․․ այսօրվա քաղաքականության մեջ լինելով ընդդիմություն ցանկացած պահի պետք է պատրաստ լինել, որ կարող եք հետապնդվել, կալանավորվել, իրավապահ համակարգը մահակ է ծառայում իշխանությունների ձեռքին»։

«Սա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»․ Տիգրան Աբրահամյան