«Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուսում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Անկախության հռչակագրի պաշտպանությունը պետք է լինի բոլոր պեականամետ ու ազգային ուժերի առաջնային խնդիրը։
1990-ի օգոստոսի 23-ին Հայաստանի անկախության հռչակումը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր էջերից է։
Անկախության հռչակագիրն այսօր վտանգված է։
Ռեժիմը բացահայտ խոսում է այն նոր սահմանադրության նախագծից դուրս թողնելու մասին։
Նրանք ՀՀ Անկախության հռչակագիրը համարում են «կոնֆլիկտածին»՝ ջուր լցնելով ադրբեջանական հակահայկական քարոզչության ջրաղացին։
ՀՀ Անկախության հռչակագիրը Հայաստանի ինքնիշխան ու անկախ լինելու մասին է։
Այն Հայաստանի քաղաքագիների ու հայ ժիղովրդի կողմից սեփական ճակատագիրը որոշելու մասին է։
Այն մեր պատմական հավաքական հիշողություն ունենալու ու ազգային արժեքներին սատար կանգնելու մասին է։
Անկախության հռչակագիրը ժողովրդավարական պետություն կառուցելու մասին է:
Ինչպես տեսնում ենք, այս արժեքների հետ գործող ռեժիմը կապերը վաղուց խզել է ու հենց այդ պատճառով էլ մերժում է ՀՀ Անկախության հռչակագիրը։
Իսկ մերժել Անկախության հռչակագիրը կնշանակի մերժել ՀՀ անկախությունն ու Հայաստանում հաստատել ադրբեջանական նարատիվով առաջնորդվող ռեժիմ։
Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, իսկ մյուս կողմում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»։

«Իսլամական երկրներին անհրաժեշտ է միասնություն՝ անվտանգությունն ապահովելու համար». Փեզեշքիան
217:42
«Զինվորը, որը պետության ղեկավարից ամեն օր լսում է այլանդակ լեքսիկոն, ո՞նց է հաշտ լինելու իրեն հակադրվողի հետ»․ Շիրազ Խաչատրյան
1817:30
«Մի կողմում ՀՀ Անկախության հռչակագիրն է, մյուսում՝ Հայաստանի ադրբեջանացման հեռանկարը»․ Էդուարդ Շարմազանով
1817:24
«Այո՛, ԱԱԾ-ից եղել է արտահոսք, և գիտեմ՝ ով է այդ ինֆորմացիան տվել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
4517:18
«Սա ժողովրդավարությանը հերթական հարվածն էր»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
3117:12
«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա»․ Սուրեն Սուրենյանց
3817:06
Նիկոլ Փաշինյանը Կոբախիձեին հրավիրել է ՀՀ՝ մասնակցելու COP 17-ի շրջանակներում կայանալիք Առաջնորդների գագաթնաժողովին
3716:42
«Պետք է իրենց ստորադասներին կոչ անեն չլարել իրավիճակը»․ Թաթուլ Հակոբյան
5416:12